«Թրամփը պատմության մեջ կմնա չկրկնվող քաղաքական վարքագծով և յուրահատուկ գործելակերպով». Գարիկ Քեռյան
![]() 231 Երեկ, 15:18 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմության մեջ կմնա, ոչ միայն չորս տարվա ընդմիջումից հետո երկրորդ անգամ Սպիտակ Տանը տիրացած Հանրապետական կուսակցության առաջնորդ, այլ նաև չկրկնվող քաղաքական վարքագծով և յուրահատուկ գործելակերպով: Այսօրվա վենեսուելական իրադարձությունները, մինչ այդ Ալյասկայում շրջադարձային գագաթնաժողովը Պուտինի հետ, նաև մյուս բոլոր արտաքին և ներքին քաղաքական քայլերը ապացուցում են, որ նա իսկապես անկրկնելի է ԱՄՆ նախագահների շարքում: Բայց ես ցանկանում եմ նշել, որ թրամփյան գործելակերպը լրջորեն հարվածել է երկու հումանիտար գիտաճյուղերի հեղինակությանը: Նախօրոք հայցում եմ իմ բոլոր լավ բարեկամ և իմ կողմից շատ հարգված սոցիոլոգների և իրավաբանների ներողամտությունը: 2016 թ. ընտրություններում Թրամփը Հաղթեց Հիլարի Քլինթոնին: Մինչ այդ սոցիոլոգիական բոլոր հարցումների և հետազոտությունների համաձայն Քլինթոնի հաղթանակը կասկած չէր հարուցում: Ասում են, որ սոցիոլոգիան առավել զարգացած է ԱՄՆ-ում: Լավ հիշում եմ, ընտրություններից հետո գրում էին սոցիոլոգիայի հեղինակազրկման մասին: Վենեսուելայի վրա հարձակումը վերջակետ դրեց նաև միջազգային իրավունքի որպես գիտաճյուղի գոյության մասին երկարատև բանավեճին, որն իհարկե նոր չեր և երեսուն տարուց ավելի քննադատության թիրախ էր: Երևի, թե նույն հարցականն այսօր կախված է նաև «ինքնիշխանություն», «տարածքային ամբողջականություն», «սահմանների անխախտելիություն», «միմյանց ներքին գործերին չմիջամտելու», «հակամարտությունների խաղաղ կարգավորման և ուժ չկիրառելու» միջպետական հարաբերությունների հելսինկյան սկզբունքների գլխին: Միակ ճիշտ հայեցակարգը որն անսասան մնում պետությունների ծագման և գոյատևման հինգհազարամյա պատմության ընթացքում, դա «ուժն է ծնում իրավունքը» հայեցակարգն է»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
12408:12
«Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը քարոզչական առումով խիստ վտանգավոր է». Վարդան Ոսկանյան
24402:18
«Բոլոր այն ոլորտները, որոնք գտնվում են պետության ուղիղ կառավարման ներքո, նույն վիճակում են, ինչ ՀԷՑ-ը». Վարազդատ Հարությունյան
18101:12
«Միջազգային երաշխիքների դիմաց Արցախի հինգ/յոթ շրջանները հանձնելու կողմնակիցները քաղաքականապես տհաս են». Արգիշտի Կիվիրյան
25500:42
«Մեր կյանքը լոկ հեռուստաշոու է իրենց համար». Ռուբեն Մխիթարյան
18200:36
«ԱՄՆ-ն Վենեսուելայում հարվածել է քաղաքացիական շենքերին». Կարակասի քաղաքապետ
26900:10
Մադուրոն կտեղափոխվի Գուանտանամո. ABC
240Երեկ, 23:57
«Ավելի լավ է Մադուրոյի նմանները ձերբակալվեն». Դանիել Իոաննիսյան
207Երեկ, 23:36
