Կիրակի, 04 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Էն մի քանի բանն էլ, որ դեռ մնացել է, դրա վերջն էլ են տալու». Արմեն Եղիազարյան

«Էն մի քանի բանն էլ, որ դեռ մնացել է, դրա վերջն էլ են տալու». Արմեն Եղիազարյան
336
Երեկ, 17:24

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ապիկար իշխանությունը հերթական անգամ ապացուցում է, որ ինչին կպչում է այս երկրում կամ քանդում է, կամ ապականում։
Մի քանի ամիս է, ինչ ՀԷՑ-ի կառավարումն ապօրինաբար անցել է իրենց ու արդեն գցեցին ոտքերին և այս տոն օրերին կոչ են անում, որ մարդիկ էլեկտրականություն քիչ ծախսեն, լույս քիչ վառեն, նստեն խավարում, որ համակարգը դիմանա։ Բա ոնց էր, որ նախկին ղեկավարման օրոք նման հայտարարություններ չեն եղել։
Եվ այսպես սիրելի ժողովուրդ, քանի գնա այս իշխանությունը ավելի է ավիրելու երկիրը, էն մի քանի բանն էլ որ դեռ մնացել է, դրա վերջն էլ են տալու։
Սրա միակ լուծումը այս տարի սրանց թոշակի ուղարկելն է»։

Աղբյուրը`   Արմեն Եղիազարյան