«Թրամփը Վենեսուելային առաջարկել էր նահանջի մի քանի ճանապարհ». Վենս

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելային առաջարկել էր նահանջի մի քանի ճանապարհ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը դադարեցնելու և «գողացված» նավթը Միացյալ Նահանգներ վերադարձնելու դիմաց, գրել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը X սոցիալական ցանցում։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որը գերի է վերցվել ԱՄՆ-ի ուժերի կողմից, «վերջին մարդն է, ով իմացավ, որ նախագահ Թրամփն ասում է այն, ինչ մտածում է», - գրել է Վենսը։
«Միացյալ Նահանգներում անհնար է խուսափել արդարադատությունից թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, ինչ է թե ապրում եք Կարակասի պալատում»,- ասել է փոխնախագահը՝ մեկնաբանելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերի վերցնելը ԱՄՆ-ի ուժերի կողմից։
Այսօր ԱՄՆ-ն խոշոր հարված է հասցրել Վենեսուելայի դեմ՝ գերի վերցնելով և արտաքսելով Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին։ ԱՄՆ-ն Վենեսուելայի նախագահին մեղադրել է քրեական հանցագործությունների մեջ, այդ թվում՝ նարկոտեռորիզմ կատարելու դավադրության մեջ։ ԱՄՆ-ի նախագահը բազմիցս մեղադրել է Վենեսուելայի կառավարությանը լատինաամերիկյան հանցավոր խմբավորումների, այդ թվում՝ թմրամիջոցների կարտելների հետ համագործակցության համար։ Նիկոլաս Մադուրոն նախորդ օրը հայտարարել էր, որ պատրաստ է համագործակցել Վաշինգթոնի հետ նավթի, միգրացիայի և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերում։

«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
4122:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
6920:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
23115:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
10713:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
10113:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
10713:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10911:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
26510:07