Թալինի ՔՊ-ական համայնքապետը 7000 դրամ պարտքի պատճառով դատարանում է հայտնվել

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը հետհեղափոխական շրջանում դատարանում է հայտնվել 7000 դրամի պարտքի պատճառով: «Իշխանություն» լրատվականը տեղեկացավ, որ «Վիվասել» ընկերությունը ստիպված է եղել նրան դատի տալ, քանի որ ապագա համայնքապետը չի կատարել իր ֆինանսական պարտավորությունը։
Այս փաստը մանրուք չէ, այն շատ հստակ ցույց է տալիս, թե ինչ մտածողությամբ մարդ է այսօր զբաղեցնում համայնքապետի պաշտոնը։ 7000 դրամ չունեցող Տավրոս Սափեյանի ֆինանսական վիճակը լավ «դզվում» է պետական պաշտոն զբաղեցնելուց հետո։
2023թ. Թալինի համայնքապետարանը շուրջ 15,7 մլն դրամի հեղուկ և սեղմված գազի մատակարարման պայմանագրեր է կնքում Սափեյանի հոր և հորեղբոր ընկերության հետ։ Երկու մրցույթ, երկու պայմանագիր, երկու դեպքում էլ՝ մեկ մասնակից։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պաշտոնապես արձանագրել է շահերի բախումը, բայց դա որևէ իրական հետևանք չի ունեցել։
2025թ-ին գործել է նույն սխեման պարզապես այլ մարդկանց անուններով։ Գազի մատակարարումը փոխանցվել է «Արսուր» ՍՊԸ-ին՝ 11,6 մլն դրամով, առանց մրցույթի։ Ընկերությունը գրանցված է համայնքապետարանի աշխատակցի եղբոր անունով, իսկ գործարքի թույլտվությունը տրվել է հենց Տավրոս Սափեյանի ստորագրությամբ։ Անունները փոխվել են, մեխանիզմը՝ ոչ։ Համայնքային փողը պտտվել է նույն քաղաքական ու անձնական շրջանակում։
Տավրոս Սափեյանի անունը կրկին հայտնվել է դատարանում՝ այս անգամ վիրավորանքի գործով։ Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժորա Գրիգորյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Թալինի համայնքապետի՝ պահանջելով պարտավորեցնել նրան ներողություն խնդրել և վճարել 1 մլն 500 հազար դրամ՝ վիրավորանքի համար։ Դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ, ինչը նշանակում է, որ համայնքապետի խոսքը ենթակա է դատական քննության։
Փողոցից համայնքապետ դարձած Սափեյանը վերջին շրջանում հաճախ է հայտնվում սկանդալային պատմությունների կիզակետում․ խոչընդոտել է եկեղեցական արարողությունները, ստիպել է հավատացյալներին՝ լքել եկեղեցին, Մայր Աթոռի բակում դրսևորել է ագրեսիվ պահվածք ու հնչեցրել սադրիչ կոչեր։
Այս ֆոնին ծիծաղելի է հնչում ՔՊ-ի կողմից «էթիկայի կանոնագրքի» ստեղծումը, որը պետք է կարգավորի իշխանական պաշտոնյաների վարքն ու խոսքը։ Տավրոս Սափեյանի նման վարք դրսևորող պաշտոնյան ընդհանրապես տեղավորվո՞ւմ է որևէ էթիկական սահմանների մեջ։ Երբ համայնքապետը փողոցային բառապաշարով է խոսում քաղաքացիների, հոգևորականների ու հավատացյալների հետ, ապա ցանկացած կանոնագիրք դառնում է ուղղակի թղթի կտոր»։

«25-30 տարեկան խորհրդական աչիկոները պաշտոնյաներին ի՞նչ խորհուրդ են տալիս»․ Ոսկան Սարգսյան
7103:06
«Ինքնաբացարկ հայտնեք կամ արձանագրեք, որ աշխարհիկ դատարանը չի կարող քննել հոգևոր դատարանին»․ Վահե Գրիգորյան
7602:12
Ռուս Ուղղափառ Եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն (լուսանկար)
9000:18
«Նիկոլն ուղղակի ապուշի տեղ դնելով՝ ղեկավարում է մեզ». Գագիկ Համբարյան
98Երեկ, 23:12
«Անհրաժեշտ տեղեկություններ՝ L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
84Երեկ, 23:06
Նոր ուղղությամբ չվերթներ՝ «Շիրակ» օդանավակայանից
89Երեկ, 23:00
«Քիչ առաջ՝ Գյումրիում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
104Երեկ, 21:42
«Պոլիկլինիկաներում երեխաների նեղ մասնագիտական բուժօգնությունը նախկին անվճարի փոխարեն դարձել է վճարովի»․ Շողիկ Գալստյան
88Երեկ, 21:24