«Ուժի կիրառումը դարձել է նոր իրավակարգի անկյունաքարը, իսկ Փաշինյանն ասում է` լեգիտիմություն». Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավարտին է մոտենում ուժի անթաքույց և անարգել կիրառման վրա հիմնված նոր աշխարհակարգի ձևավորումը: Մարդկության պատմության ընթացքում ուժեղն իր քաղաքական նպատակներին հասնելու համար ուժի կիրառումը հիմնավորում էր քաղաքակրթություն, «աստծո պատվիրաններ», ժողովրդավարություն, ժողովուրդների բարեկամություն, հավասարություն, մարդու իրավունքներ, ազատություն տարածելու/հաստատելու վեհ մղումով: Այդ գեղեցիկ ցանկին ավելացավ խաղաղությունը:
Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա հիմնված աշխարհակարգը էլ չի գործում: Ուժը կրկին դարձել է իրավունք, ուժի կիրառումը դարձել է նոր իրավակարգի անկյունաքարը....
Աշխարհը եռում է. Եվրոպա, Հարավային Ամերիկա,
Մերձավոր արևելք… Եվ այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ մեր բանակն այլևս չպետք է լինի մարտունակ՝ այլ լինի միայն պաշտպանունակ, բանակը չպետք է լինի մեր պաշտպանական համակարգի հիմնական տարրը, իսկ մեր անվտանգության երաշխավորը ... լեգիտիմությունն է: Լեգիտիմություն.... Ադրբեջան, Թուրքիա ու լեգիտիմություն … Ու ֆեստիվառ»:

«Փաշինյանը մղվում է անկյուն. ընդդիմությունը նրան պե՞տք է տա այնտեղից դուրս գալու հնարավորություն». Հաոբ Բադալյան
2618:00
«Որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու». Դավիթ Ղազինյան
4117:42
Սևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել
4817:30
«Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա». Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
5816:54
«Ոչ մի անձնագրային գրառում չի կարող մարդկանց պարտադրել հրաժարվել իրենց ինքնությունից». Գառնիկ Դանիելյան
7316:42
«16:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 ահազանգ». ՆԳՆ
6816:30
«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
7816:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
8715:54