Ապարանի, Սիսիանի, Աշոցքի ճանապարհներին մերկասառույց է
![]() 188 Երեկ, 09:36 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Աղվանիի հենակետից մինչև Տաթև տանող և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները փակ են բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորատային միջոցների համար։ Գեղարքունիքի մարզի, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Աղբյուրը` ՆԳՆ ՓԾ |

«Հայ մարզիկը կպահպանի ՀՀ-ի և ժողովրդի արժանապատվությունը, որից գործող կառավարիչները մասնահատումներ են անում». Նարինե Մկրտչյան
12103:06
«Վենեսուելայի շուրջ կատարվող վերջին զարգացումների մասին՝ միայն իրավական կտրվածքով». Զառա Հովհաննիսյան
14502:06
«Երբ խաբվածները հասկանում են, որ իրենց խաբել են, բանը բանից անցնում է». Արա Արայան (տեսանյութ)
14101:06
««Սրբազան» ավազակաորջը». Անդրանիկ Թևանյան
18401:00
Անսովոր միջոց՝ քունը հեշտացնելու համար
19600:32
«Շուտով կսկսվի Վենեսուելայի նավթի ու երկրի պաշարների առևանգումը». Վահե Սարգսյան
14600:12
«Հայաստանը Թրամփիզմի «խաղաղության» կովկասյան կիզակետում». Արեգ Սավգուլյան
201Երեկ, 23:42
Բիթքոյնը 17 տարեկան է
196Երեկ, 23:28
