Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Տնից դուրս չգայի՞ն, չուրախանայի՞ն»․ Մնացական Բիչախչյան

«Տնից դուրս չգայի՞ն, չուրախանայի՞ն»․ Մնացական Բիչախչյան
378
Երեկ, 15:48

Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետաքրքիր ենք բայց, արդեն ալարում ենք տան դիմացի ընդամենը 10 մետր հողը մշակել, միգրանտներին ենք կանչում, ալարում ենք սնունդ պատրաստել, միգրանտներն են «доставка» անում, փողոցներն ու ամեն քայլափոխին մեր ոտների տակը իրանք են մաքրում, հիմա էլ լաց ու կոծներս դրել ենք, բա տեսաք հրապարակում լրիվ իրանք էին: Հրապարակում բացի իրանցից հայեր էլ են եղել, իրանցից շատ, ուղղակի նրանք գույնով, մշակույթով տարբեր են, շուտ եք նկատում: Ասենք՝ ի՞նչ էիք ուզում, տնից դուրս չգային, չուրախանային կամ էլի ձեր տան դիմացի 10 մետր հողը մշակեի՞ն էս ձմեռվա ցրտին»։