Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մենք չենք ընդունում Կտրիճի որոշումները», «Կտրիճ չի ձեզ համար»․ Արամայիս Թախմազյանի ու Արա Զոհրաբյանի զրույցը

«Մենք չենք ընդունում Կտրիճի որոշումները», «Կտրիճ չի ձեզ համար»․ Արամայիս Թախմազյանի ու Արա Զոհրաբյանի զրույցը
290
Երեկ, 16:24

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ․ «Այսօր, Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին Եկեղեցում Արամային Թախմազյանը (նախկին տեր Թադեն) փորձ էր անում մտնել ավանդատուն: Վերջին շրջանում նշված անձը գալիս էր Եկեղեցի և հագնելով քահանայական հագուստը խանգարում էր Տեր Հայկ քահանա Սահակյանին ժամերգություններ կատարել:
Թալինի համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը արդեն հայտարարել է, որ հունվարի 6-ին Սուրբ Աստվածածին Եկեղեցում Պատարագ մատուցելու է կարգալույծ եղած Թախմազյանը: Դեկտեմբերի 31-ին՝ «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտելու օրը, Թեմի քահանաներին էր հայտնել իր այդ մտադրության մասին:
Հիշեցնում եմ, որ պետական կամ տեղական ինքակառավարման մարմինները և դրանց պաշտոնատար անձինք իրավունք չունեն միջամտելու Եկեղեցու ներքին գործերին և գործունեությանը:
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի կողմից վերը հիշատակված արարքը կատարելու դեպքում, նշվածը կհամընկնի ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հանցագործության հատկանիշներին»։

Աղբյուրը`   Արա Զոհրաբյան