Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Այցելեցի Միքայել Սրբազանին»․ Տիգրան Աբրահամյան

«Այցելեցի Միքայել Սրբազանին»․ Տիգրան Աբրահամյան
210
Երեկ, 19:12

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիվանդանոցում այցելեցի Շիրակի Թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին:
Թեև վիրահատությունից հետո Սրբազանը լավ է, սակայն դեռ որոշ ժամանակ կպահանջի, որպեսզի նա կազդուրվի և վերադառնա շարք:
Ամոթի զգացումը վաղուց կորցրած ու երկրի շահերը սակարկման հանած իշխանությունն այս օրերին էլ շարունակում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները՝ պատարագների խոչընդոտումից մինչև կարգի խախտումներ:
Իսկ 4 բարձրաստիճան հոգևորականներ ապօրինաբար մինչև հիմա շարունակում են մնալ ճաղերի հետևում»: