«Ես Վենեսուելայի նախագահն եմ. ես անմեղ եմ». Մադուրո

CNN-ի հաղորդմամբ՝ Նյու Յորքի դատարանն սկսել է նախնական լսումներ, որոնց ընթացքում ԱՄՆ-ի իշխանություններն, ինչպես սպասվում է, մեղադրանք կառաջադրեն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։
Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, որոնք ներկայացել էին դատարան, իրենց մեղավոր չեն ճանաչել։
«Ես մեղավոր չեմ այստեղ նշված ոչ մի բանում։ Ես ազնիվ մարդ եմ։ Ես դեռևս իմ երկրի նախագահն եմ»,- հայտարարել է Մադուրոն։
Դատարանում ներկայանալիս Ֆլորեսը ներկայացել է՝ որպես Վենեսուելայի առաջին տիկին և նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել։
Մադուրոն ընդգծել է, որ իրեն համարում է ռազմագերի՝ նշելով, որ գերի է վերցվել Կարակասում գտնվող իր տնից։
Այնուհետև դատավորը ընդհատել է Վենեսուելայի նախագահի ելույթը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Մադուրոն խոսում է իսպաներեն և օգտագործում է թարգմանիչ։
CNN-ի հաղորդմամբ՝ Նյու Յորքի դատարանի շենքի դիմաց հավաքվել են բազմաթիվ մարդիկ։ Ոմանք ողջունել են Մադուրոյի ձերբակալությունը, իսկ մյուսները բողոքել են։ Վենեսուելայի դրոշներ թափահարելով՝ նրանք, ի թիվս այլնի, վանկարկել են. «Ո՞վ ենք մենք՝ Վենեսուելա։ Ի՞նչ ենք ուզում՝ ազատություն»։

«Այսպես կոչված «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսը Ալիևն է». Արա Պողոսյան
2623:00
«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացութիւնը»․ Արամ Ա
6722:24
Ի՞նչ է որոշվել Դատավորների ընդհանուր ժողովում
7522:06
«Ազատության, դեմոկրատիայի համար պայքարելով՝ հասանք մի իրավիճակի, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտերում են». Գոհար Ղումաշյան
6022:00
«Կառավարությունը բարդացնում է դրսի հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալը». Լիլիթ Բլեյան
8320:24
«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով». Վահե Գրիգորյան
9620:00
«Երևանի խցանումները բավական են, որ քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն». Մանուկ Սուքիասյան
10119:06
«Լավ է լինելու, ժողովո՛ւրդ, չարը խափանվելու է, բարին՝ կատարվի». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
9218:48