«Ալիևի «ռեալպոլիտիկն» ընդդեմ Փաշինյանի «իրավական» կարգավորման»․ Սուրեն Սուրենյանց
![]() 228 Երեքշաբթի, 06 հունվարի, 2026 թ., 09:30 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Ալիևի «ռեալպոլիտիկն» ընդդեմ Փաշինյանի «իրավական» կարգավորման. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ «Զանգեզուրի միջանցքի բացումն արդեն հաստատել է ԱՄՆ նախագահը, իսկ անվանումը կարող է փոխվել, սակայն էությունը մնում է նույնը», պետք է դիտարկել որպես Բաքվի ռազմավարական մոտեցման հստակ արտահայտություն հետպատերազմյան տարածաշրջանային կարգավորման հարցում։ Այդ մոտեցումը հիմնված է ուժային հարաբերակցության, արտաքին քաղաքական հենարանների և ռեալպոլիտիկի տրամաբանության վրա։ Ալիևի հայտարարության բովանդակությունը հանգում է երկու փոխկապակցված հիմնադրույթի։ Առաջինը վերաբերում է Սյունիքի տարածքով հաղորդակցության բացման բնույթին։ Ալիևի ընկալմամբ՝ խոսքը վերաբերում է ճանապարհի շահագործման այնպիսի ռեժիմի հաստատմանը, որը ենթադրում է Հայաստանի ինքնիշխան իրավազորության էական սահմանափակում՝ վերահսկողության, անվտանգության և վարչարարության ոլորտներում։ Այդ համատեքստում կիրառվող եզրույթների փոփոխությունը («միջանցք», «ճանապարհ», «ուղի») չի փոխում խնդրի բովանդակությունը․ որոշիչը ոչ թե անվանումն է, այլ այն գործառնական ռեժիմը, որը փաստացի վերաիմաստավորում է տարածքային սուվերենության սահմանները։ Երկրորդ հիմնադրույթը միջազգային գործոնի նպատակային քաղաքական շահարկումն է։ Հղում անելով Դոնալդ Թրամփին՝ Ալիևը փորձում է ձևավորել այն ընկալումը, թե Ադրբեջանի առաջ քաշած օրակարգը ստացել է արտաքին քաղաքական հաստատում և վերածվել միջազգային համաձայնության բաղադրիչի։ Սակայն նման պնդումը չունի իրավական կամ ինստիտուցիոնալ հստակ հիմնավորում։ Այն ավելի շուտ Հայաստանին ուղղված քաղաքական ազդակ է, որի նպատակն է ստեղծել անխուսափելիության մթնոլորտ և նեղացնել բանակցային մանևրի հնարավորությունները։ Անգամ ԱՄՆ նախագահի հնարավոր քաղաքական համակրանքը կամ գործարքային մոտեցումը չեն կարող նույնացվել ԱՄՆ արտաքին քաղաքական ինստիտուցիոնալ դիրքորոշման հետ։ Ալիևի դիրքորոշման գաղափարական առանցքը բացահայտվում է նրա այն ձևակերպման մեջ, ըստ որի՝ «այսօրվա աշխարհում միջազգային իրավունք գոյություն չունի. կա ուժ, կա համագործակցություն և կա դաշինք»։ Այս հայտարարությունը պետք է դիտարկել որպես ժամանակակից ռեալպոլիտիկի բացահայտ ընդունում, որտեղ անվտանգությունը չի բխում իրավական նորմերից կամ միջազգային իրավունքից, այլ՝ ուժային հարաբերակցությունից և դաշինքային հաշվարկներից։ Այս մոտեցումը սկզբունքորեն հակադրվում է Հայաստանի գործող իշխանության քաղաքական խոսույթին։ Սակայն կողմերի մոտեցումների այս խորքային անհամաչափությունը ստեղծում է կառուցվածքային խնդիր։ Երբ բանակցային գործընթացի մի կողմը գործում է իրավական կարգավորման տրամաբանությամբ, իսկ մյուսը բացահայտ մերժում է այդ համակարգի գոյությունը, արդյունքը չի կարող լինել ինստիտուցիոնալ և կայուն խաղաղություն։ Այս պայմաններում խաղաղության օրակարգը վերածվում է մի մոդելի, որի շրջանակում պայմանները մշտապես ենթակա են վերանայման՝ հօգուտ առավել ուժեղ կողմի։ Այդպիսի համակարգում յուրաքանչյուր զիջում չի փակվում որպես վերջնական լուծում, այլ ձևավորում է հաջորդ պահանջի նախադրյալ։ Արդյունքում Հայաստանը հայտնվում է պերմանենտ ճնշումների ռեժիմում, որտեղ սուվերենությունն աստիճանաբար դառնում է բանակցելի կատեգորիա, իսկ անվտանգությունը՝ հարաբերական և պայմանական։ Համաձայնեք, որ նման ստատուս-քվոն ինստիտուցիոնալ և կայուն խաղաղության մասին չէ: Կայուն խաղաղության համար անհրաժեշտ է փոխադարձ վստահություն և միջազգային երաշխիքներ, որոնք կսահմանափակեն ուժի կիրառման հնարավորությունը: Առանց դրա ցանկացած համաձայնագիր կմնա փխրուն»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Ձգտելու եմ խաղաղության ամենուր, որտեղ հնարավոր է»․ Թրամփ (տեսանյութ)
8910:45
«Իրանը մշակում է հրթիռներ, որոնք կարող են հասնել ԱՄՆ»․ Թրամփ (տեսանյութ)
15609:48
Սերժ Սարգսյանի թիմն ակտիվ վերադասավորումների մեջ է. «Հրապարակ»
12009:06
«Այնքա՜ն բան գիտեք Նիկոլի ու նիկոլականների մասին, սակայն լռում եք»․ Ոսկան Սարգսյան
18103:06
«Չկա ավելի զազրելի բան, քան ուրիշի քթի սրբիչ դարձած քաղաքական գործիչը»․ Արամայիս Աղաբեկյան
18002:06
«Իրանը ժամանակ է շահում միջուկային պատրաստության, իսկ ԱՄՆ-ն՝ անսխալ հարվածի պատրաստվելու համար»․ Արտակ Զաքարյան
20001:06
«Ամեն ինչի գնալու է վերընտրվելու և ՀՀ-ի մղձավանջն իր ցանկալի ավարտին հասցնելու նպատակով»․ Արմեն Հովասափյան
17900:48
«ՀՀ-ն լռում է, երբ պետք է խոսել ու գործել, և խոսում է, երբ պետք է լռել»․ Տիգրան Խզմալյան
166Երեկ, 23:24
