Տիրադավ հռչակվածների ճամբարում անելանելի վիճակ է. «Հրապարակ»
![]() 108 Այսօր, 09:12 «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱՄՆ Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ճանապարհով է գնում տիրադավ եպիսկոպոսներից ևս մի քանիսը: Նրանց մեծ մասը զղջացել է և հասկացել, որ ճակատագրական սխալ են արել: Բայց հատկապես ողբալի է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վիճակը։ Փաշինյանին միանալուց հետո նա այնպիսի հրապարակային պարսավանքի ու ճնշումների ներքո է հայտնվել, որ անգամ դիմել է որոշ արցախցիների եւ նույնիսկ՝ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին՝ խնդրելով բարեխոսել իր համար, համոզել արցախցիներին, որ ինքը դավաճան չէ, որպեսզի քիչ հալածեն իրեն: Մեր աղբյուրն ասում է, որ Տեր Հովհաննեսը, որը ժամանակին Տեր Վրթանեսի ղեկավարն է եղել, մերժել է նրան՝ ասելով, որ իր արարքն աններելի է, և չի կարող իրեն ոչնչով աջակցել։ Հայտնի է, որ Արցախի քաղաքական և հասարակական շրջանակները դիմել են Վեհափառին՝ թեմական առաջնորդին փոխելու պահանջով: Այս պարագայում խնդիրը գրեթե զավեշտական երանգներ է ստանում, քանի որ սա միակ դեպքն է, որ թեմի առաջնորդին կարգալույծ անելու դեպքում ՀՀ դատական համակարգը նրան չի վերականգնի իր պաշտոնում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ջնջել է «Արցախ» բառն ու Արցախի բոլոր կառույցները լուծարելու որոշում է կայացրել, ուստի Արցախի թեմի առաջնորդին վերականգնելու ռիսկ չի անի, որ Ալիեւի զայրույթը չհարուցի: Մեր տեղեկություններով, Մայր Աթոռը, գոտեպնդված Եպիսկոպոսաց ժողովի հայտարարությամբ և սփյուռքից եկող ազդակներով, շուտով ավելի կոնկրետ քայլերի կգնա»: |

«Ձրիակեր խամաճիկներին քավության նոխազ են սարքել»․ Արամ Գևորգյան
3810:30
«Ում կենսաթոշակն ինչ չափով կբարձրանա»․ Արսեն Թորոսյանը մանրամասնում է (տեսանյութ)
8010:12
«Ո՞վ է Նիկոլի նախընտրական «ընտրակաշառքի» հովանավորը». Գագիկ Համբարյան
5810:00
«Բա ասում էիր՝ թոշակառուները չգիտեն, թե ինչպես ծախսեն 10 հազարը»․ Ոսկան Սարգսյան
6209:52
«Բյուջեի հաշվին ընտրակաշառք բաժանելը պոզով ու պոչով չի լինում»․ Նարեկ Մանթաշյան
9309:30
Տիրադավ հռչակվածների ճամբարում անելանելի վիճակ է. «Հրապարակ»
10509:12
Սպասվում են նոր ձերբակալություններ. «Ժողովուրդ»
8309:00
«Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11008:54
