Սպասվում են նոր ձերբակալություններ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակում սպասվում են նոր ձերբակալություններ։ Մեր աղբյուրները հայտնում են, որ դրանք վերաբերելու են ոստիկանության համակարգի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, և ցանկը միայն երկու անձով չի սահմանափակվելու։
Հիշեցնենք, որ երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարեց «Մարտի 1»-ի գործով նոր ձերբակալությունների մասին։ Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանի քաղաքային վարչության պարեկապահակային գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը և նրա տեղակալ Վալերի Օսիպյանը, որոնք արդեն ներգրավվել են գործում, էլի լինելո՞ւ են նոր մեղադրյալներ, Նահապետյանը դրական պատասխան էր տվել՝ նշելով, որ հանրությունը սահմանված կարգով կտեղեկացվի։
Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի քրեական գործով արդեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին։ Վերջիններս, իհարկե, առաջադրված մեղադրանքը չեն ընդունում՝ համարելով շինծու»։

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
58Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
77Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
77Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
137Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
100Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
106Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
90Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
123Երեկ, 18:36