Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Որդիաբար դիմում եմ Կաթողիկոսին՝ մնալ անսասան ու փիլոնազուրկ չանել 10 տիրադավներին»․ Աղասի Կարապետյան

«Որդիաբար դիմում եմ Կաթողիկոսին՝ մնալ անսասան ու փիլոնազուրկ չանել 10 տիրադավներին»․ Աղասի Կարապետյան
227
Երեքշաբթի, 06 հունվարի, 2026 թ., 17:48

«Հայկական լեգեոն» ՀԿ նախագահ, ազատամարտիկ Աղասի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որդիաբար դիմում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոսին նույն, ամենաբարձր ու անսասան դիրքով, շարունակել մնալ մեզ համար, որպես Ամենայն Հայոց Հայրապետ ու փիլոնազուրկ չանել 10 տիրադավ եպիսկոպոսներին։ Վստահ եմ՝ մոլորվել են ու կիրառել անառակ որդու վերադարձը, որտեղ Հայրը նրան ասաց․ «Որդյա՛կ իմ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է՝ քոնն է։ Իսկ հիմա պետք է ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»։
Ղուկաս ավետարան 15․20-32
Աստված սպասում է մեր վերադարձին։ Հոր նման Նա պատրաստ է մեզ ընդառաջ վազել, գրկել և համբուրել»։

Աղբյուրը`   Աղասի Կարապետյան