«Պետք է ոչ թե կոչեր հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, այլ սպասել, թե նա ինչ կոչեր կանի»․ Հակոբ Բադալյան
![]() 161 Երեկ, 14:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Թերևս կարևոր է խոսել ևս մի բանի մասին: Ընկերներ, որոնք արտահայտվում են Հայ Առաքելական եկեղեցու կարգի և ինստիտուցիոնալ անսասանության պահպանության մասին, դատապարտում են դրա դեմ քաղաքական-կուսակցական գրոհը, որ պետական ինստիտուտների գործադրմամբ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ եք կարծում՝ չարժե՞ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված զանազան կոչերի հարցում լինել քիչ ավելի զուսպ և համեստ: Երբ կոչ եք անում Ամենայն Հայոց Կաթողիկոսին կայացնել այս կամ այն որոշումը, որևէ հոգևորականի կարգալույծ անելու կամ որևէ մեկին բանադրելու վերաբերյալ, չեք կարծո՞ւմ, որ դա, մեղմ ասած, մի փոքր անհամեստ է առաջին հերթին հենց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ: Նկատի ունեմ՝ այդպիսի կոչեր անելը՝ «կոչ եմ անում Վեհափառին կարգալույծ անել իքսին կամ իգրեկին»: Չեք կարծո՞ւմ, որ թերևս նա է այն մարդը, հոգևորականը, գործիչը, որ ամենից լավ է պատկերացնում թե եկեղեցու կառուցվածքը, ինստիտուցիոնալ հիշողության նրբերանգները, ներեկեղեցական հսկայածավալ ցանցային հարաբերությունների ճարտարապետությունը՝ դետալներով, նաև եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա շերտավոր նրբությունները: Կանգնա՞ծ եք եկեղեցու պաշտպանության ու պահպանության դիրքերում, կեցցեք: Այդ դիրքում թերևս ոչ թե դուք պետք է այս կամ այն անելիքի վերաբերյալ կոչեր հղեք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, այլ սպասեք, թե նա, ըստ անհրաժեշտության, ինչ կոչեր կանի եկեղեցու պաշտպանության համար, կամ չի անի: Ընկերներ, ամենայն հարգանքով, բայց, երբ օրինակ ինքներդ խոսում եք եկեղեցու և եկեղեցապետի ինստիտուցիոնալ վեհությունից, չեք կարծո՞ւմ, որ հենց այդ վեհության համեմատությամբ առաջանում է հարց՝ «դուք ո՞վ եք», «մենք ո՞վ ենք», որ անենք այդպիսի կոչերը Նորին Սրբությանը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
2421:42
«Բարենորոգման խորհուրդը գումարել է իր առաջին նիստը». Նիկոլ Փաշինյան
10020:54
«Հերթը հասել է Սուրբ Գեղարդին՝ իբր այն վաճառվել է, մասնատվել, տրվել սրան կամ նրան»․ Հայր Ասողիկ
12720:42
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
9920:30
Փերինչեքը կոչ է արել դաշինք կնքել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի միջև
19619:44
«Հորինում եք, իբր ես հանդիպում եմ իմ ընկերոջ աղջկա հետ, ամոթ է, բավակա՜ն է». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
19118:54
«Գրենլանդիան բաց է ԱՄՆ-ի լրացուցիչ զորքերի տեղակայման համար». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
26618:19
Սիրիական բանակը սկսել է ռմբակոծել Հալեպի քրդական թաղամասերը
29317:42
