Չորեքշաբթի, 07 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Բազմաթիվ քաղաքացիներ մթության մեջ են Նոր տարին դիմավորել»․ լրագրողը՝ Ռոմանոս Պետրոսյանին

«Բազմաթիվ քաղաքացիներ մթության մեջ են Նոր տարին դիմավորել»․ լրագրողը՝ Ռոմանոս Պետրոսյանին
271
Երեկ, 16:06

«Բազմաթիվ քաղաքացիներ մթության մեջ են Նոր տարին դիմավորել, կառավարումը ձեր ձեռքն է, ինչպե՞ս եղավ, որ չկարողացաք մարդկանց նույնիսկ Ամանորի գիշերը լույսով ապահովել»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին։ «Դուք հիմա հա՞րց եք հնչեցնում, թե՞ գնահատական եք տալիս։ Խնդրում եմ հարցեր տվեք, սիրով պատասխանեմ. գնահատականներից զերծ ենք մնում»,- պատասխանեց Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով. «Անցյալ տարի Ամանորի կեսգիշերին Հանրապետությունում հոսանքազրկված է եղել շուրջ 32 հազար բաժանորդ, այս տարի Ամանորի նախաշեմին հոսանքազրկվել է 9200 բաժանորդ, պարզապես քանի որ ՀԷՑ-ի շուրջ մեր լրատվականների, նաև քաղաքական որոշ շրջանակների ուշադրությունն ավելի սևեռված է, այդ իրավիճակն ավելի ֆետիշացվեց»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոմանոս Պետրոսյանի ճեպազրույցը