Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

««Բժշկական ապահովագրության» անվան տակ սրանք ՀՀ քաղաքացիների գլխին «բարդակ» են բերել». Անդրանիկ Թևանյան

««Բժշկական ապահովագրության» անվան տակ սրանք ՀՀ քաղաքացիների գլխին «բարդակ» են բերել». Անդրանիկ Թևանյան
225
Երեքշաբթի, 06 հունվարի, 2026 թ., 18:18

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չապահովագրված և անառողջ համակարգ
Նիկոլ Փաշինյանը հակաեկեղեցական, «հոգևոր» և հակապետական արշավին զուգահեռ նաև մեկ այլ աղետ է բերել հունվարի 1-ից։
Առողջապահության ոլորտում, այսպես կոչված, ապահովագրական համակարգի ներդրման անունը կա, անվանումը չկա։ Այն ինչ «բժշկական ապահովագրության» անվան տակ սրանք բերել են ՀՀ քաղաքացիների գլխին հնարավոր է բնորոշել միայն մեկ բառով՝ «բարդակ»։
Ոչ մեկ չգիտի, թե ինչպես է գործելու համակարգը, ինչպես է ՀՀ քաղաքացին օգտվելու դրանից, ում և ինչպես է փող փոխանցվելու, ինչ է ստանալու քաղաքացին, ինչպես են աշխատելու բժշկական հաստատությունները, բանկերը ինչպես են սպասարկելու քաղաքացիներին, գործատուն ինչ է անելու և այլն։ Ո՛չ քաղաքացին է պատրաստ, ո՛չ պետությունը։
Դավաճանությունն ու ապիկարությունը սրանց պարագայում միահյուսվել են և պատուհաս դարձել մեր երկրի գլխին»:

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան