Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Չի կարող մեկը բարենորոգել մի բան, եթե բարոյական և արժեքային իմաստով ինքը բարենորոգման կարիք ունի». Վիտալի Մանգասարյան

«Չի կարող մեկը բարենորոգել մի բան, եթե բարոյական և արժեքային իմաստով ինքը բարենորոգման կարիք ունի». Վիտալի Մանգասարյան
241
Երեքշաբթի, 06 հունվարի, 2026 թ., 18:54

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի կողմից այսպես կոչված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» արշավը նման է նրան, որ թմրամոլները հայտարարեն պայքար թմրամիջոցների տարածման դեմ։ Չի կարող մեկը բարենորոգել մի բան, առավել ևս՝ եկեղեցին, եթե ինքը բարենորոգման կարիք ունի՝ բարոյական, քաղաքական և արժեքային իմաստով։
Փաշինյանի քաղաքական անցյալն ու ներկան լի են որոշումներով և քայլերով, որոնք լրջորեն վնասել են պետական ինստիտուտներին, ազգային անվտանգությանը, հասարակական համերաշխությանը և բարոյական դաշտին։ Նրա մեղքերը՝ քաղաքական, պետական և արժեքային, տասնապատիկ, եթե կուզեք՝ հարյուրապատիկ, եթե կուզեք՝ հազարապատիկ անգամ ավելի ծանր են, քան երեք նախագահների բոլոր սխալներն ու մեղքերը միասին վերցրած։
Մարդ, ով թուլացրել է պետության ողնաշարը և հասարակությունը բաժանել «սևերի» ու «սպիտակների», չի կարող հանդես գալ որպես բարոյական չափանիշ սահմանող։ Բարոյական դատողություն անելու համար նախ անհրաժեշտ է ունենալ բարոյական լեգիտիմություն։
Եկեղեցու դեմ ուղղված այս արշավը իրականում ավելի շատ քաղաքական տեխնոլոգիա է։ Այն նպատակ ունի ուշադրությունը շեղել իրական խնդիրներից, ստեղծել նոր թշնամու կերպար, պայքարել այդ թշնամու դեմ և հերթական անգամ խարխլել ազգային ինքնության առանցքային սյուներից մեկը»: