Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Յուրահատուկ տխմարությամբ փայլեց «Գռզո» մականունով նիկոլական քսակը»․ Արմեն Աշոտյան

«Յուրահատուկ տխմարությամբ փայլեց «Գռզո» մականունով նիկոլական քսակը»․ Արմեն Աշոտյան
302
Երեքշաբթի, 06 հունվարի, 2026 թ., 19:12

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սատանայական շաբաշին հավաքված քպ-ական վերնախավն, ապոկալիպսիսի յուր «ուղտավորով» , վայելում էր նողկալի տիրադավների և վարչական լծակներով բերման ենթարկվածների մասովկեն։
Այդ գարշանքի մեջ անգամ յուրահատուկ տխմարությամբ փայլեց Գռզո մականունով նիկոլական քսակը, ով դեռևս անպատիժ մնացածի լկտիությամբ վայրահաչում էր մե՛կ լրագրողների, մե՛կ եկեղեցին նիկոլական սրիկայություններից պաշտպանողների, մե՛կ նախկինների հասցեին։
Արևմտյան սանկցիաների շրջանցման վրա էլ ավելի տռզած, իսկ վերջերս Ադրբեջանին իր հոգին և ջանդակը բիրիքով վաճառած սույն էակը առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում իր փուչիկ հալով ուրիշների նկատմամբ լպիրշ և լկտի պահվածքով։
Տո այ ողորմելի, դու ո՞վ ես, որ ուրիշներին պատժով սպառնաս։
Տո այ թուրքերի վարձկան, ուզում ես՝ թիկնազորդ տասնապատկիր, ուզում ես՝ քո ապերախտ և անշնորհակալ էությունդ կարմիր բանտիկով Զեյնաբի սֆաթով սկուտեղի վրա դիր Ալիևի ոտքերի տակ, մեկ է, դու լավ գիտես, որ գալու է հատուցման պահը՝ Աստծո, օրենքի և ժողովրդի առաջ։
Աշխարհի բոլոր փողերն էլ Նիկոլի դաբրոյով աշխատես, դա ո՛չ ինդուլգենցիա է, ո՛չ ալիբի, ո՛չ էլ իմունիտետ քո և քո նմանների ապագա դատավարությունների համար։
Այո, երիցս ճիշտ էր կայսր Վեսպասիանը՝ փողը հոտ չունի։
Բայց կայսրը մոռացել է նշել, որ փողի փոխարեն բուրում են այն ամեն գնով՝ Հայրենիքի, խղճի, բարոյականության հաշվին գռփողները։
Եվ դու, Գռզո, բուրում ես»։

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան