«Հալեպում իրավիճակը սրվել է․ հրետակոծություն՝ հայաբնակ թաղամասերի հարևանությամբ»․ Մարիա Գաբրիելյան
![]() 273 Չորեքշաբթի, 07 հունվարի, 2026 թ., 00:36 Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։ Նրա փոխանցմամբ՝ քաղաքը երեկվանից հանդարտ չէ. քրդական ուժերի և իշխանությունների միջև ընթացող վերջին բանակցություններն, ըստ էության, արդյունք չգրանցեցին եւ քրդական կողմը դիմել է ռազմական գործողությունների։ Գաբրիելյանի խոսքով՝ այս պահին քաղաքում շարունակվում են ինտենսիվ կրակոցները, կիրառվում են հրաձգային զենքեր և հրետանի։ Նա ընդգծում է, որ քրդական երկու շրջաններ անմիջապես հարակից են հայաբնակ թաղամասերին, ինչի պատճառով ռազմական գործողությունները զգալիորեն ազդում են նաև հայկական համայնքի վրա։ «Կեսօրից հետո արդեն նահանգապետի կողմից հայտարարվել է, որ փակ կմնան դպրոցներն ու պետական հաստատությունները և կարգադրվել է հնարավորինս հեռու մնալ քրդական թաղամասից, տանից դուրս գալն արգելված չէ, սակայն, խորհուրդ է տրվում զգույշ լինել»,- հայտնել է Մարիա Գաբրիելյանը: |

«Ձգտելու եմ խաղաղության ամենուր, որտեղ հնարավոր է»․ Թրամփ (տեսանյութ)
8910:45
«Իրանը մշակում է հրթիռներ, որոնք կարող են հասնել ԱՄՆ»․ Թրամփ (տեսանյութ)
15609:48
Սերժ Սարգսյանի թիմն ակտիվ վերադասավորումների մեջ է. «Հրապարակ»
12009:06
«Այնքա՜ն բան գիտեք Նիկոլի ու նիկոլականների մասին, սակայն լռում եք»․ Ոսկան Սարգսյան
18103:06
«Չկա ավելի զազրելի բան, քան ուրիշի քթի սրբիչ դարձած քաղաքական գործիչը»․ Արամայիս Աղաբեկյան
18002:06
«Իրանը ժամանակ է շահում միջուկային պատրաստության, իսկ ԱՄՆ-ն՝ անսխալ հարվածի պատրաստվելու համար»․ Արտակ Զաքարյան
20001:06
«Ամեն ինչի գնալու է վերընտրվելու և ՀՀ-ի մղձավանջն իր ցանկալի ավարտին հասցնելու նպատակով»․ Արմեն Հովասափյան
17900:48
«ՀՀ-ն լռում է, երբ պետք է խոսել ու գործել, և խոսում է, երբ պետք է լռել»․ Տիգրան Խզմալյան
166Երեկ, 23:24
