Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ակտիվ դեմքերին ազատությունից զրկելով՝ ռեժիմը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել հասարակության մեջ»․ Տիգրան Աբրահամյան

«Ակտիվ դեմքերին ազատությունից զրկելով՝ ռեժիմը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել հասարակության մեջ»․ Տիգրան Աբրահամյան
183
Երեկ, 10:12

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաճախ են հարցնում, թե ինչու են այս կամ այն չկոտրվող անձանց քաղաքական հետապնդման ենթարկում, կալանավորում: Մեկ է՝ նրանք պինդ են, մինչև վերջ իրենց սկզբունքները պահելու են:
Իշխանության խնդիրն ի սկզբանե այդ մարդկանց կոտրելը կամ սեփական դիրքորոշումներից հետ կանգնեցնելը չէ:
Հանրային, քաղաքական ակտիվ դեմքերին ազատությունից զրկելով ռեժիմը փորձ է անում վախի մթնոլորտ ստեղծել հասարակության մեջ՝ փորձելով կանխել մարդկանց ակտիվությունը, հանրային-քաղաքական գործընթացներին նրանց ներգրավածությունն ու իրենց տեսակետները հանրային հարթակներում հնչեցնելը:
Իշխանությունն առավել նյարդային ու ագրեսիվ է դառնում, երբ իր կիրառած գործիքները քիչ արդյունավետ են դառնում, իսկ իր նախաձեռնած գործընթացների հիմնական մեխը վարչական ռեսուրսն է դառնում»: