«Աշխատանքային պայմանագրերն այսուհետ կնքվելու են միայն էլեկտրոնային տարբերակով»․ Ժորա Սարգսյան
![]() 149 Երեկ, 12:12 «Այս տարվա հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են միայն էլեկտրոնային եղանակով, որը հնարավորություն կտա և՛ աշխատողների, և՛ գործատուների համար մի շարք խնդիրներ լուծել»,- ասուլիսի ժամանակ հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։ «Բազմիցս խնդիրներ են արձանագրվել, որ պայմանագրերը չեն համապատասխանում օրենսդրությանը. այս համակարգի ներդրմամբ գործատուներն ու աշխատողներն այսուհետ կունենան օրինակելի ձևով կազմված պայմանագիր։ Մյուս խնդիրը, որ կլուծվի՝ այն է, որ մենք հանդիպել ենք դեպքեր, երբ աշխատողներն այդպես էլ չեն ստացել իրենց աշխատանքային պայմանագրի օրինակը, կամ ստացել են ավելի ուշ՝ քան նախատեսված է աշխատանքային օրենսդրությամբ։ Համակարգի ներդրմամբ պայմանագիրը ստեղծվում է օնլայն հարթակում և աշխատողը, երբ կստորագրի, անմիջապես կտեսնի իր պայմանագիրը «Ես եմ» Self-portal հարթակում։ Երրորդ խնդիրը, որ լուծվում է համակարգի ներդրմամբ, վերաբերում է տեսչական վերահսկողական մեխանիզմներին, այսինքն, երբ որ ստուգում կբացվի գործատուի մոտ աշխատանքային հարաբերությունների մասով, հնարավորություն կտրվի միանգամից տեսնել, թե ինչ պայմանագիր կա կողմերի միջև կնքված, ինչ փոփոխություններ են կատարված և տվյալ պահին ինչի վիճակում են գտնվում հարբերությունները։ Եթե նախկինում եղել են դեպքեր, երբ ստուգումներից առաջ հետին ամսաթվով պայմանագրեր են կնքվել, այժմ դա անելը հնարավոր չի լինի»,- մանրամասնել է պաշտոնյան: |

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6915:18
Սիրիական բանակը կհարվածի ՍԴՈւ-ի դիրքերին՝ պարետային ժամի սկսվելուց հետո․ #SANA
15115:07
«Նիկոլ Փաշինյանը էներգետիկայից չի հասկանում»․ Մարիաննա Ղահրամանյան
12614:24
Ֆրանսիացի ֆերմերները տրակտորներով արգելափակել են Փարիզի կենտրոնը (տեսանյութ)
14414:07
«Ո՞ւմ պետք է տուգանեն տուժածներն՝ այս փնթի կառավարման համար»․ Քրիստինա Վարդանյան
15412:54
«Իշխանության կամակատարի կարգավիճակում հայտնված կառույցին «նվեր» եմ մատուցելու»․ Գեղամ Մանուկյան
12512:36
Հալեպում բախումների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել․#BBC (տեսանյութ)
21312:28
«ՀՀ քաղաքական դաշտում ամենատարածված մասնագիտությունը «հայրենասիրությունն» ու «աստվածապաշտությունն» է»․ Անդրանիկ Թևանյան
17012:12
