Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Պարոն Սափեյանը հիանալի համայնքապետ է». Անահիտ Ավանեսյան

«Պարոն Սափեյանը հիանալի համայնքապետ է». Անահիտ Ավանեսյան
146
Երեկ, 12:00

Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի նման վարքագիծը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է. «Երբ ասում եք՝ նման վարքագիծ, չեմ հասկանում՝ ինչի մասին եք ասում: Պարոն Սափեյանը հիանալի համայնքապետ է, համայնքում ահռելի աշխատանք է իրականացնում և ունի հստակ դիրքորոշում... Խոչընդոտելուց տեղյակ չեմ, թե ով ինչ է տարածել: Տեսանյութ չեմ տեսել»:

Հիշեցնենք՝ երեկ վաղ առավոտից լարված իրավիճակ էր Թալինի եկեղեցու տարածքում: Քահանային թույլ չէին տալիս մտնել ներս ու Սուրբ ծննդյան պատարագ մատուցել: