«Ալիևը Հայաստանի դեմ է պատերազմում, Փաշինյանը` Հայ Առաքելական եկեղեցու»․ Ոսկան Սարգսյան
![]() 232 Երեկ, 16:30 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Թրամփի ճանապարհը Զանգեզուրի միջանցքն է, Հայաստանի համար ինքնասպանություն կլինի Ադրբեջանին միջանցք չտրամադրելը։ Իր խոսքերով՝ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացած Նիկոլ Փաշինյանը չարձագանքեց Ալիևի այս սպառնալիքին։ Նիկոլ Փաշինյանը փոխանակ Հայաստանի պաշտպանունակությունն ավելացնի, կրճատել է ռազմական ծախսերը, պարտադիր զինծառայության ժամկետը, այսինքն՝ բանակի թվաքանակը, չեղած խաղաղության քարոզչությամբ թմրեցնում է հայության զգոնությունը, փորձում է աշխարհասփյուռ Հայ առաքելական եկեղեցին դարձնել հայաստանյան կառույց, որը ենթակա է իրեն։ Նախկինում «Կյանքի խոսք» կրոնական հոսանքի քարոզիչներից մեկի գրառումները ֆեյսբուքյան իր էջում կիսվող Փաշինյանը ներկայանում է որպես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ, նա եկեղեցին բարենորոգելու պատրվակով համախմբել է ամենավարկաբեկված արքեպիսկոպոսներին։ Փաշինյանը եկեղեցին բարեփոխելու իրավական և բարոյական հիմքեր չունի։ Նա մշտապես ուզում է քաղաքական և լրատվական օրակարգ թելադրել, սակայն Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարով, վարչական ռեսուրս ներգրավելով՝ կեղծ պատարագներով, ուխտերթով ավելի է քչացնում իրեն ընտրողների քանակը։ Գնալով նա ավելի է կտրվում իրականությունից, իսկ դրա վերջն իշխանազրկվելն է»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է հիվանդանոց
6118:48
«Ինչպե՞ս հաղթահարել ձմեռային մելամաղձությունը». Արմեն Մուրադյան
10218:30
«Մարդ չբերելը՝ զգուշացում հետևանքներով, չգալը՝ դավաճանություն»․ Տաթևիկ Վիրաբյան
17217:42
«Լամբորջինի քշողին 2 միլիոն դոլար «գրեֆ» են անում մեր գրպանից․ սա կոռուպցիա՞ է, թե՞ ոչ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
15917:30
«Մնում է՝ պարոն Կարապետյանը համաձայնի ինձ հետ բանավիճել»․ Վահագն Ալեքսանյան
15617:18
«Արթիկ» ՔԿՀ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից
15616:54
«Մեղադրողներին ասում եմ՝ եթե իրավական մասը շրջանցելու եք, տղամարդկություն ունեցեք՝ բարոյական մասը մի շրջանցեք». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
14316:42
ՊՆ պաշտոնյան շուրջ 160 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն է կատարել
15016:12
