«Ա՛-րո՛ւս-յա՛կ, մոտորիկայիդ վրա աշխատիր, կարող է համամասնական ցանկից դուրս թռչես». Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ օրենսդիր քրմուհիներից Արուսյակ Ջուլհակյանը, որը օծվել է 2018 թվականին, այսօր քամահրական և քաղքենիական ստատուս է գրել արցախցիների և «Արևմտյան Հայաստան» կազմակերպության նախագահի հասցեին։
Ա՛-րո՛ւս-յա՛կ, երկար տարիներ մաքառել ես միջազգային կառույցներում, զբաղվել փորձանքագիտական բեղմնավոր գործունեությամբ և կտրվել ես քո ազգային արմատներից։ Չէ՞ որ դու ջուլհակի թոռ ես, ի դեպ, այդ արհեստը բավականին տարածված է եղել և՛ Արևմտյան Հայաստանում, և՛ Արցախում, և դու էլ արմատներով հաստատ ո՛չ Մարսից ես, ո՛չ էլ Յուպիտերից։
Հիմա կպնում ես Արցախի նախագահին «սրանք», «ղարաբաղցի», վերջում էլ «ուղղանկյուն սրտիկներ» ես ուղարկում Արևմտյան Հայաստանի ղեկավարին որ ի՞նչ։ Բա քեզ սազե՞ց։ Չէ՞ որ դու րաբունի ես և փողոցից չես եկել կոլեգաներիցդ շատերի նման։ Դու նաև կարող ես մտավորական համարվել ինչ-որ տեղ, բայց դե՝ ինչ-որ։
Հ.Գ. Ի դեպ մոտորիկայիդ վրա աշխատի՛ր, քեզ մոտ իրոք սրտիկները լավ չեն ստացվում, կարող է համամասնական ցանկից դուրս թռչես»:

«Խառնաշփոթ՝ Սևանի 20/1 ընտրատեղամասում». Լիա Սարգսյան (տեսանյութ)
3216:06
«Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա». Սուրեն Սուրենյանց
5615:54
14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
6215:42
«Ընդդիմադիր պատգամավորնե՛ր, ձեր քվեն հանե՛ք Փաշինյանի քաղաքական թե՛ շահարկումից և, թե՛ հաշվարկից». Վլադիմիր Մարտիրոսյան
6515:24
«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
7014:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
11914:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
8614:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
7114:00