«Թրամփը տեղեկացվել է Իրանի դեմ ռազմական հարվածների նոր տարբերակների մասին». The New York Times

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին տեղեկացվել է Իրանի դեմ ռազմական հարվածների նոր տարբերակների մասին, շաբաթ օրը հաղորդել է The New York Times-ը՝ հղում անելով մի քանի անանուն ամերիկացի պաշտոնյաների, որոնք ծանոթ են հարցին։
Թրամփը «դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն պաշտոնյաները հայտարարել են, որ նա լրջորեն քննարկում է հարվածի թույլտվությունը՝ ի պատասխան իրանական ռեժիմի կողմից լայնածավալ տնտեսական դժգոհությամբ պայմանավորված ցույցերը ճնշելու ջանքերի», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ամերիկացի առաջնորդին ներկայացվել են մի շարք տարբերակներ, այդ թվում՝ Թեհրանում ոչ ռազմական թիրախների վրա հարվածներ։
Շաբաթ օրը նա սոցիալական ցանցերում գրել է. «Իրանը ձգտում է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, գուցե այնպես, ինչպես երբեք։ ԱՄՆ-ն պատրաստ է օգնե»:
Թրամփը և ԱՄՆ-ի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս զգուշացրել են, որ Վաշինգթոնը միջոցներ կձեռնարկի, եթե Իրանում «սպանվեն» խաղաղ ցուցարարներ։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը չորեքշաբթի օրը դատապարտել է Թրամփի վարչակազմի «միջամտող և մոլորեցնող» հայտարարությունները՝ նշելով, որ դրանք արտացոլում են Վաշինգթոնի շարունակական թշնամանքը Իրանի ժողովրդի նկատմամբ։
Դեկտեմբերի վերջից Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են բռնկվել ռիալի կտրուկ անկման և երկարատև տնտեսական դժվարությունների պատճառով։ Իրանի իշխանություններն ընդունել են բողոքը և հայտնել տնտեսական խնդիրները լուծելու իրենց պատրաստակամությունը՝ զգուշացնելով զերծ մնալ բռնությունից ու վանդալիզմից:
Ուրբաթ օրը հեռուստատեսային ելույթում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին կոչ արեց իրանցի ժողովրդին պահպանել միասնությունը՝ պնդելով, որ որոշ ցուցարարներ փորձում են հաճոյանալ Միացյալ Նահանգներին։
Նա նաև խորհուրդ տվեց ամերիկացի առաջնորդին կենտրոնանալ իր երկրի խնդիրների վրա՝ հավելելով, որ Իրանը «չի նահանջի» «դիվերսանտների» առջև։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոյեմբերի 9-ին նիստ կանցկացնի Ուկրաինայի հարցով
7822:36
«Կա տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին ձգտել-հասել է, որ հայ ժողովրդից վրեժ լուծի»․ Նարինե Մկրտչյան
7621:36
«Սրանք այլևս չեն կարողանում թաքցնել իրենց ատելությունն ազգային արժեքների հանդեպ». Գառնիկ Դանիելյան
8221:24
«Ընդամենը վեց տարվա ընթացքում մոտ 100 հազար մարդու վերադարձրինք Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր». Ալիև
13421:18
«Ո՞նց են քվեարկում մի իշխանության օգտին, որի օրոք ՀՀ-ն դարձել է խաղամոլության և թմրամոլության «դրախտ»»․ Ոսկան Սարգսյան
7420:54
«Վլադիմիր Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն»․ Վարդուհի Սարգսյան
7320:36
Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը
7620:10
«Մարդն իր սեփական ընկերության մեջ չի կարող չարաշահումներ անել»․ Հարություն Մնացականյան (տեսանյութ)
7919:48