«Գերմանիան մշակում է ՆԱՏՕ-ի առաքելություն՝ Գրենլանդիայում ԱՄՆ-ին զսպելու համար». #Bloomberg

Գերմանիան մշակում է Արկտիկայում ՆԱՏՕ-ի համատեղ առաքելություն ստեղծելու նախաձեռնություն՝ Գրենլանդիայի անեքսիայի սպառնալիքների պատճառով Միացյալ Նահանգների հետ լարվածությունը մեղմելու համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով երկու տեղեկացված աղբյուրների։
ՆԱՏՕ-ի «Բալթյան պահապան» առաքելությունը, որը գործում է անցյալ տարվանից՝ Բալթիկ ծովում կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու համար, կարող է ծառայել՝ որպես նոր «Արկտիկական պահապան» առաքելության նախագիծ, որը կներառի Գրենլանդիան, հայտնում են աղբյուրները։
Գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի վերաբերյալ հռետորաբանությունը դիվանագիտական ակտիվության ալիք է բարձրացրել, քանի որ պաշտոնյաները փորձում են պարզաբանել նրա մտադրությունները։ Կիրակի օրը Գերմանիայի փոխկանցլեր Լարս Քլինգբեյլը, որը այս շաբաթ կայցելի Միացյալ Նահանգներ, կոչ արեց Վաշինգթոնին՝ հարգել Գրենլանդիայի ինքնիշխանությունը և միջազգային իրավունքը։
«Գրենլանդիայի ապագայի վերաբերյալ որոշումը կախված է բացառապես Դանիայից և Գրենլանդիայից։ Տարածքային ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պետք է հարգվեն։ Միջազգային իրավունքի այս սկզբունքները վերաբերում են բոլորին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին։ Մենք համատեղ աշխատում ենք որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ՝ Արկտիկայի անվտանգությունը բարձրացնելու համար, այլ ոչ թե միմյանց դեմ»,- ասել է փոխկանցլերը։
Միացյալ Նահանգների, Դանիայի և Գրենլանդիայի ներկայացուցիչները այս շաբաթ բանակցություններ են վարելու Վաշինգթոնում։ Դրանք կարող են տեղի ունենալ հունվարի 13-ին: Bild-ի տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները մտադիր են աջակցել Կոպենհագենին. Գերմանիան, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունն արդեն համաձայնության են եկել դիրքորոշումների շուրջ և քննարկել հաջորդ քայլերը: Երեքշաբթի օրվանից առաջ Գերմանիայի փոխկանցլեր Լարս Քլինգբեյլը և արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը կմեկնեն ԱՄՆ-ի մայրաքաղաք, որտեղ նրանք կհանդիպեն պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:

«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
6420:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
22215:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
10413:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
9913:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
10613:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10811:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
26010:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
10209:24