«Փաշինյանը քարոզ էր կարդում ու ցուցումներ տալիս դատավորներին»․ Սևակ Հակոբյան
127
Այսօր, 00:06
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Տեղի էր ունենում Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառում՝ Փաշինյանի մասնակցությամբ: Հավաքել էր դատական համակարգի ներկայացուցիչներին, բոլոր դատական նիստերը հետաձգվել էին, դատավորները եկել էին, ու Փաշինյանը քարոզ էր կարդում, ցուցումներ տալիս, թե որը ոնց պետք է լինի։ էն մարմինը, ումից ակնկալում է, որ պետք է իր քմահաճույքները բավարարեն, կանչում է ներկայացուցիչներին, ասում է՝ էսպես մի արեք՝ էնպես արեք, գործերը ձգձգում եք և այլն։ Միլիոն անգամ մասնագետներն ասել են՝ համակարգը գերծանրաբեռնված է, դրա համար են երկար տևում դատավարական պորցեսները։ Ասում են՝ համակարգը խիստ ծանրաբեռնված է, դատախազությունը բերում է նոր գործեր, որոնք ստիպված շալակում են․ այդ գործերի տակ կա հանրային հետաքրքրություն, բայց փաստ ու հիմքեր չկան, ու տարիներով քննվում է։ Ու Նիկոլը ցուցումներ է տալիս, թե՝ սրան-նրան մի՛ նայեք, իմ ճաշակով արեք, ու արագ արեք։ Դա արդարադատություն չէ։ Բնականաբար, եթե սաղ համակարգը լցնեք քրգործերով, որոնք Նիկոլի ճաշակով են, իր քաղաքական շահին համապատասխան են, ճռալու են, ու ոչ մեկ ոչինչ չի հասցնի անել։ Նիկոլը, ստացվեց, կանչել է դատավորներին, որպես իր աշխատողներ ու ասում է՝ սրանից հետո ասեմ՝ ոնց աշխատեք, որ իմ ճաշակին համապատասխան լինի։ Նիկոլ Փաշինյանի դեմ տասնյակ քրեական հայցեր կան՝ վիրավորանքի, զրպարտության, դավաճանության, աշխատանքից ազատման և այլն, ու հլը պատկերացրեք՝ էդ գործերը էն դատավորների մոտ են, որոնք նստած էին դահլիճում ու ծափ էին տալիս Նիկոլին․ վաղը էդ գործերը ո՞նց են քննելու, կարո՞ղ են նրա օգտին որոշում չկայացնել։ Սա էն շարքից էր՝ «կա՞ դատավոր, որ իմ ասածը չանի»։ Այս ընթացքում մի քանի այլ իրադարձություն ևս եղավ, որոնք եկան հիմնավորելու շատերիս արձանագրումն այն մասին, որ մեր երկրում կառավարման ճգնաժամ է, ՔՊ-ական իշխանության ղեկավարման տակ գտնվող ամեն ոլորտ ասես մազից կախված լինի։ Դատականն ընդամենը մեկն է։ Քաոս է ամեն տեղ։ Երևանի քաղաքապետարանում խոսում էին դարձյալ Աջափնյակի մետրոյի մասին։ 2025 թվականին արդեն պետք է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը սկսվեր․ 2018 թվականին խոստացել են, մեկի փոխարեն՝ 3 կայարան՝ Սուրմալու, Ակադեմիական քաղաք, Աջափնյակ։ 2026 թիվն է, դեռ մի քար չեն դրել մյուս քարի վրա։ Էն գումարն էլ, որ նախատեսել էին, տվել՝ տրոլեյբուս են գնել: Ձախողակ քաղաքապետն ասում է՝ մետրոյի կայարաններ կառուցելու լայն փորձ ՀՀ-ում չկա։ Այ դրա համար էլ չեն կարողանում սարքել։ Նախ՝ երևանում մետրո կա, այսինքն՝ կառուցման փորձ կա։ Բայց եթե չէիք կարողանալու, ո՛չ հաշվարկ ունեիք, ո՛չ մասնագետ ունեիք, ինչո՞ւ էիք խոստում տալիս։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին խոստացել է կառուցել 5 հատ ջրամբար։ 2021 թվականին կենացները քաղցրացան, ու այն ժամանակ ասֆալտի նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց 15 ջրամբարի մասին։ 2026 թվականն է, քա՞նի ջրամբար են կառուցել, ո՞ւր են սրանց կառուցած ջրամբարները։ Օրերս պարզ դարձավ, որ դադարեցվել է Կապսի ջրամբարի շինարարությունը, որի համար 70 մլն եվրո վարկ էին դրել ժողովրդի վրա։ Դե կասեն, որովհետև մենք ջրամբար կառուցելու փորձ չենք ունեցել։ Ունեցել ենք, ձեզանից առաջ ջրամբարներ են կառուցել։ Պետք է Կապսի ջրամբարը 2026թ․ գարնանը կառուցվեր-ավարտվեր և զուգահեռ՝ նոր գյուղ կառուցվեր, որ բնակիչները տեղափոխվեին։ Այ էդ գյուղում ոչ մի տուն չի սարքվել։ Դե Նիկոլը կասի՝ չենք սարքել գյուղը, որովհետև Հայաստանում զրոյից գյուղ կառուցելու փորձ չի եղել։ Գյուղ հանձնելու փորձ էլ չէր եղել, բայց ինքը եկավ ու հանձնեց, մեկի փոխարեն՝ մի քանի հարյուր գյուղ։ Սրանք խոստանում էին՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ 2026 թվականին պատրաստ կլինի։ 2026 թվականն է, քա՞նի դպրոց ու մանկապարտեզ են սարքել, խոստացածի 10 տոկոսն էլ չեն սարքել։ Նիկոլն ասում է՝ մենք սարքած կլինեինք, եթե նախկինում դպրոց կառուցելու փորձ Հայաստանն ունենար։ Դպրոց կառուցելու փորձ Հայաստանն, իհարկե, ունեցել է․ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք կառուցվել է 106 դպրոց, Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 142 դպրոց, Սերժ- Սարգսյանի օրոք՝ 37 դպրոց, Նիկոլ Փաշւինյանի օրոք՝ 30-ի կարգի։ Խոստացել է 300 դպրոց։ Խոստացել են, ինչ մտքով անցել է, պրավալ են տվել ու ասում են՝ դե մեզնից առաջ փորձ չի եղել, փորձ չունենք։ Իսկ 3 մլն դրամ պրեմիա ստանալու փորձ ունեի՞ք, 85 թոշակառուի թոշակի չափ միանգամից պրեմիա ստանալու փորձ ունեի՞ք։ Շատ հեշտ է ձախողել ու ասել՝ դե փորձ չենք ունեցել․ փորձ չունեք՝ գնացեք։ 2018-ի առաջին նշանակումից արդեն ասում էինք, որ սրանց կադրային քաղաքականությունը, գիտելիքի ու փորձի բացակայությամբ կադրերին բարձր պաշտոնների տանելը քանդելու է։ Տարվա վերջում տեսանք, թե ինչ մեծ խայտառակություն եղավ․ տասնյակ հազարավոր բաժանորդներ՝ տարբեր քաղաքներում, Ամանորը չտոնեցին կամ տոնեցին առանց հոսանքի։ Պատճառն այն է, որ ՀԷՑ-ը ՔՊ-ն խլել է ու արդեն ինքն է կառավարում։ ՀԷՑ-ը խլել են, մասնագետներին գործից հանել են, մասնաճյուղերի ղեկավարներին գործից հանել են, նշանակել են ընտրություններում պարտված ՔՊ-ականներին, բարձր աշխատավարձ են վճարում, ու մարդկանց թողնում են առանց հոսանքի։ Ու սաղ ՔՊ-ական կառավարիչները գրում են՝ ժողովուրդ ջան, հոսանք մի վառեք, որ լույսերը չգնան։ Դուք ե՞րբ եք տեսել նախկինում էսպիսի հայտարարություն։ Դե կասեն՝ ՀԷՑ-ը կառավարելու փորձ նախկինում չենք ունեցել։ Երևանի մի թաղամասի հոսանք չեն կարողանում կառավարել, բայց մի ամբողջ երկրի ռազմավարական համակարգ իրենց է վստահված։ 10 հազար բաժանորդի հոսանքի հարց չեն կարողանում լուծել, բայց նրանց վստահվել է 900 հազար բաժանորդ։ Էջմիածինն Ամանորը տոնել է մթության մեջ, իսկ ո՞վ է ՀԷՑ-ի պետն այդ հատվածում՝ Փարաքարի ընտրություններում պարտված մի ՔՊ-ական։ Վստահ եմ, եթե ՀԷՑ-ը խլած չլինեին, ու 3 օր, այն էլ՝ Ամանորին, տասնյակ հազարավոր բաժանորդներ հոսանք չունենային, դա կդառնար ՀԷՑ-ը խլելու առիթ։ Սրանց համար կարևորը իրենց ստացած վարձն է, կարևորը, որ ՀԷՑ-ի կառավարիչը ստանա 1000 բաժանորդի վճարած հոսանքի վարձի չափ աշխատավարձ մեկ ամսում։ Կրկնեմ՝ էն սովորական հասարակ ոլորտները որ քանդում են, դեռ գիտենք, որ ոչինչ, նորմալ ղեկավար կգա, նորից ռելսերի կդնի․ բայց ռազմավարական կարևոր ուղղությունների քանդումը խիստ վտանգավոր է։ Ու սրանք էս մակարդակով, 10 հազար բաժանորդի հարց լուծել չկարողացողները խոսում են խաղաղությունից, բանակ զինելուց, Թուրքիայի հետ հարաբերություն հաստատելուց։ Իրենց որ թողնես, մեղավորներ միշտ էլ կան ու ըստ իրենց՝ հաստատ իրենք չեն, ոչ թե ճգնաժամեր են իրենց օրոք լինում, այլ՝ իրենք են ճգնաժամերի օրոք եղել»։