Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Լոս Անջելեսի շրջանում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Լոս Անջելեսի շրջանում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
40
Այսօր, 23:36

Հարավային Կալիֆոռնիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ «Los Angeles Times»-ի՝ սա վերջին 12 տարվա ընթացքում ամենաուժեղ ցնցումն է, որ գրանցվել է Լոս Անջելեսի և Օրինջ շրջանի (Orange County) մետրոպոլիտեն տարածքում։

Էպիկենտրոնը գտնվել է Հերմոսա Բիչի նավամատույցից (Hermosa Beach Pier) մոտ հինգ կիլոմետր դեպի արևմուտք։ Ցնցումները զգացվել են տարածաշրջանի լայն հատվածում, սակայն խոշոր ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Երկրաշարժից հետո Էլ Սեգունդոյում գտնվող «Chevron» նավթավերամշակման գործարանի վրա նկատվել է խիտ, սև ծխի սյուն։ Քաղաքային իշխանությունները զգուշացում են տարածել օբյեկտներից մեկում «գազի արտակարգ այրման» դեպքի վերաբերյալ, և հրշեջները ժամանել են դեպքի վայր։
Նշվում է, որ զգալի վնասների հավանականությունը չափազանց փոքր է։