Չորեքշաբթի, 14 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ինչպես է պաշտոնական Հայաստանը հիշելու Բաքվի, Սումգայիթի ջարդերը»․ Թաթուլ Հակոբյան

«Ինչպես է պաշտոնական Հայաստանը հիշելու Բաքվի, Սումգայիթի ջարդերը»․ Թաթուլ Հակոբյան
98
Այսօր, 03:06

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի դեռ Արցախը կար, անգամ 44-օրյա պարտությունից հետո, հայագիտության և պատմագրության մեջ Բաքվի 1990 թվականի հունվարի 13-15-ի ջարդերը համարում էինք վերջին հայկական ջարդեր:
Երեսունվեց տարի առաջ այս օրերին Բաքուն կոտորածներով զրկվում էր հայ բնակչությունից, որտեղ կազմում էր ամենամեծ ազգային փոքրամասնությունը խորհրդային մարդահամարների տվյալներով:
Ինչպես է պաշտոնական Հայաստանը հիշելու այս օրը, Սումգայիթի օրը, Արցախի հայաթափման օրը:
Երբ ժողովուրդների միջև հաստատվում են տանելի հարաբերություններ, մեր դեպքում՝ սարսափելի թանկ գնով, ապա պաշտոնական քարոզչությունը փորձում է սուր անկյուններից խուսափել:
Սա կարելի է համարել ապագային միտված քայլ, եթե դա արվում է հակամարտության երկու կողմերից:
Նախքան մեր պարտությունը, պաշտոնական Հայաստանը հիշում և հիշատակում էր.
ա/ Բաքվի ջարդերը,
բ/ Սումգայիթի ջարդերը:
Հայոց ցեղասպանությունը այլ թեմա է և կապ չունի Ադրբեջանի հետ:
Ադրբեջանը հիշատակում էր.
ա/ Խոջալուն,
բ/ 1918 թվականի Բաքվի մարտյան դեպքերը:
Սպասենք և տեսնենք, թե այս տարի կողմերն ինչպես են հիշելու և հիշատակելու»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան