Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Շուտով փաշինյանական խունտան ՊՆ-ն կվերածի «Խաղաղության և թեյախմության» ստորաբաժանման». Արեգ Սավգուլյան

«Շուտով փաշինյանական խունտան ՊՆ-ն կվերածի «Խաղաղության և թեյախմության» ստորաբաժանման». Արեգ Սավգուլյան
186
Այսօր, 22:12

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սև լճի մոտ բարձրանալիս հայ զինվորներն անցնում են ադրբեջանցիների կողքով, գուցե նույնիսկ բարևեն ու զրուցեն։ Այս փուլում բացարձակապես ոչ մի խնդիր չկա։ Ամիսներ շարունակ ոչ մի խնդիր չի առաջանում»,- այսօր ասուլիսին նշել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
Ինձ մոտ բազմաթիվ հարցեր են ծագում, երբ իմ պետության ՊՆ բարձրագույն պաշտոնյան նման ձև է դատում։ Երբ հայտարարում է, որ իր օրոք չի ստեղծվել այդ իրավիճակը կամ ինքը չէ այդ հարցի հիմնական հասցեատերը։ Դա ինձ հիշեցնում է մի այլ «փառահեղ զորավար», Գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի հայտնի դրույթը. «Ես իրավիճակի գլխավոր պատասխանատուն եմ, բայց ես գլխավոր մեղավորն ե՞մ»։ Կամ մի այլ նախարար Արսեն Թորոսյանը, որն անկեղծորեն հայտարարում է, որ «ի՞նքն է մեղավոր, որ Ադրբեջանը մտել է ՀՀ սուվերեն տարածք»։ Չհասկացա դուք բոլորդ նույն կուսակցական հիմնարկությունից չե՞ք և պատահաբար դուք չե՞ք ներկայացնում ՀՀ կառավարությունը։
Շուտով փաշինյանական խունտան ՊՆ-ն կվերածի «Խաղաղության և թեյախմության» ստորաբաժանման։ Առաջին քայլն արել են ծառայությունը կրճատելով՝ 24-ից դարձնելով 18 ամիս։
Հ.Գ. Ս.Պապիկյան, եթե հայ և ադրբեջանցի զինվորներն իրար բարևում են և դու խնդիր չես տեսնում, անգամ այս փուլում, ապա ըստ իս դու էլ քո տեղում չես»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան