Չորեքշաբթի, 14 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձյան տեսքով

Սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձյան տեսքով
102
Այսօր, 08:18

Երևան քաղաքում՝

Հունվարի 14-ի գիշերը և առավոտյան, 15-ի գիշերը և առավոտյան, 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 14-ի ցերեկը, 16-ին,17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում, 17-ին կեսօրից հետո, 18-ին շրջանների մեծ մասում, սպասվում են տեղումներ՝ 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտիներում ձնախառն անձրևի և անձրևի, 14-ի գիշերային ժամերից ողջ հանրապետությունում ձյան տեսքով։ Հունվարի 14-ին առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոննական տեսանելիություն։ Հունվարի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 13-ի ցերեկը, 14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին աստիճանաբար կնվազի՝ 10-13 աստիճանով։

Երևան քաղաքի հունվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 10.7°C (1955թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա - 25.2°C (2008թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -4.3°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։