Քեռին՝ թշնամի, զարմիկները՝ յուրային. «Հրապարակ»
![]() 108 Այսօր, 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Պատմության նախկին դասատու, այժմ զորավար ներկայացող Սուրեն Պապիկյանը երեկվա իր ասուլիսում հերթական անգամ փայլել է իր «համեստությամբ»՝ ճանապարհ անցած և վաստակ ունեցող զինվորականներից մեկի՝ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի մասին խոսելիս։ Պապիկյանը, անդրադառնալով Հակոբյանի նախկին հայտարարություններից մեկին, կոպտել է նախկին զինվորականին։ «Մովսես Հակոբյանը, գուցե, ամոթ ու պատիվ ունենա ու լռի, հորդորում եմ լռել ու ծպտուն չհանել»,- ասել է Պապիկյանը։ Պոռոտախոսության և անտակտության հարցում անգերազանցելի իշխանավորները հաշվի չեն առնում անգամ տարրական մարդկային փոխհարաբերությունները, ասենք՝ այն փաստը, որ Մոսիի երկու զարմիկներն իրենց յուրայիններն են, և Մոսին էլ, ի դեպ, բավականին զուսպ է խոսում և տևական ժամանակ է՝ անգամ շատ չի քննադատում իրենց: Իսկ զարմիկներից մեկը Արմեն Գրիգորյանն է՝ ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող, մյուս զարմիկը՝ Գրիգորյանի հարազատ մորաքրոջ տղան, Սուրեն Պապիկյանի անմիջական ենթական է։ Խոսքը ԶՈՒ շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Վահրամ Գրիգորյանի մասին է, որին Պապիկյանն անձամբ է նշանակել այդ պաշտոնում»: |

«Էդպիսի բան, առանց մեր համաձայնության, բացառվում է, որ տեղի ունենա». Արարատ Միրզոյան
3410:48
«Պետք է ամեն օր արևին աղոթի, որ իրենց փոխարեն մաքրի Երևանի փողոցներն ու բակերը»․ Դերենիկ Մալխասյան
4410:30
«Մալթայական VistaJet ավիաընկերության բիզնես ջեթը հունվարի 12-ին Բաքվից ժամանել է Երևան»․ Վահե Սարուխանյան
8710:12
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ ժամը 09:00-ի դրությամբ
10909:42
«Ահա՛ «Զանգեզուրի միջանցքը»». Մանուկ Սուքիասյան
12209:36
«Շնորհավորում եմ բոլորիս». Նիկոլ Փաշինյան
7709:30
Քեռին՝ թշնամի, զարմիկները՝ յուրային. «Հրապարակ»
10809:24
Սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձյան տեսքով
11508:18
