«Կրթված լինելով՝ աղքատ չես լինի․ այս թեզը հենց կրթական համակարգում է ջարդվում»․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը․ «Գրագիտության և աղքատության մակարդակի միջև կապն ակնհայտ է։
Անվիճելի է կրթված լինելու և աղքատ չլինելու հարաբերակցությունը։
Բայց հենց կրթական համակարգում է այս թեզը ջարդվում։
Դպրոցում կրթություն, գիտելիք, մտածողության ձևավորում ստացող աշակերտը տեսնում է, որ իրեն կրթող, գիտելիք տվող, մտածելու կարողությունը ձևավորող ուսուցիչը որպես կիրթ մարդ պետության կողմից չի վարձատրվում նվազագույն այնպիսի աշխատավարձով, որը կապահովեր արժանապատիվ կենսամակարդակով ոչ միայն իրեն, այլև իր ընտանիքին։
Դե այսքանից հետո ինչքան ուզում ես պնդի, թե կիրթ լինելով աղքատ չես լինի, բայց իրենց աչքով են չէ տեսնում, որ իրականում այդպես չէ․ կրթություն ստացած ու կրթող մասնագետը, մարդը՝ ուսուցիչը նվազագույն արժանապատիվ կենսամակարդակ ապահովող աշխատավարձ չի ստանում։
Պետությունը մի ձեռքով մի թեզ է պնդում, մյուս ձեռքով այդ թեզն ապացուցող մոտեցում ցույց չի տալիս։
Այս հակասության վերացումը ատեստացիայով չի լուծվել ու չի կարող լուծվել»:

«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
4114:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
8814:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
6914:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
5814:00
«Արտաշեսյան փողոցում մի քանի ամիս է՝ առկա են խրամատներ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
6613:36
«12:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ». ՆԳՆ
7013:12
Երեկոյան ժամերից հանրապետության առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն
8112:42
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
8112:30