Չորեքշաբթի, 14 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Հուսով եմ` ՊՆ-ն կպարզաբանի, թե ինչով է ընդհանրապես զբաղված»․ Տիգրան Աբրահամյան

«Հուսով եմ` ՊՆ-ն կպարզաբանի, թե ինչով է ընդհանրապես զբաղված»․ Տիգրան Աբրահամյան
164
Այսօր, 11:06

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լրահոսում նկատեցի, որ բանակում հոգևոր ծառայություն տանող գնդերեցների նկատմամբ ճնշումների մասին ահազանգներ են հնչում:
Որքան ես եմ հասկանում, փորձ է արվում նրանց ներգրավել Մայր Աթոռի դեմ գործողություններում:
Թեմայի մեկ այլ անթույլատրելի մոտեցումն էլ՝ բանակի ղեկավարության՝ դրանում զինվորականների ներգրավածության հարցն է:
Այն, որ քաղաքական պաշտոն զբաղեցնողներն իրենց ղեկավարի ցուցումով ներգրաված են ուրացման քաղաքականության պրոցեսում ու իրենց խոսքով և գործունեությամբ դա դրսևորում են՝ տեսանելի է, սակայն մեկ այլ սպառնալիք է զինվորականներին դրանում ներքաշելը:
Հուսով եմ՝ մանրամասները դեռ կիմանանք, իսկ ՊՆ-ն կպարզաբանի, թե ինչով է ընդհանրապես զբաղված: Թեև շատ բան արդեն պարզ է:
Չեմ կարծում, թե այսպիսի թշնամական գործընթացում մեծ թվով զինվորականներ կներքաշվեն, որովհետև նրանք լավ գիտեն ԶՈւ-ում հոգևոր ծառայության կարևոր դերն ու նշանակությունը, սակայն իշխանական կեղծ պատարագներին որոշ զինվորականների ներգրավածությունն արդեն վատ նախադեպ և բացասական սպասում է առաջացնում»: