Չորեքշաբթի, 14 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Երևանից սկսած՝ գրեթե բոլոր ճանապարհները գտնվում են վթարային վիճակում»․ «Վարորդի ընկեր» ՀԿ

«Երևանից սկսած՝ գրեթե բոլոր ճանապարհները գտնվում են վթարային վիճակում»․ «Վարորդի ընկեր» ՀԿ
123
Այսօր, 11:24

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Հարգելի վարորդներ,
հորդորում ենք լինել առավել զգոն, ուշադիր և զիջող։
Երթևեկեք առանց արագությունը գերազանցելու, քանի որ Երևանից սկսած՝ գրեթե բոլոր ճանապարհները գտնվում են վթարային, անմխիթար վիճակում։ Քաղաքապետարանի կողմից որևէ էական աշխատանք չի իրականացվել, իսկ ճանապարհները փաստացի մատնված են անգործության։
Այս անպատասխանատու վերաբերմունքի հետևանքով տուժում են վարորդները՝ կրելով ավելորդ ֆինանսական կորուստներ, վնասելով մեքենաները և վտանգելով իրենց առողջությունն ու կյանքը։
Մինչ պատասխանատուները շարունակում են լռել և չգործել, մեզնից յուրաքանչյուրի զգոնությունն է միակ պաշտպանությունը»։

Աղբյուրը`   Վարորդի ընկեր