«Անհասկանալի է ընդդիմադիրների կողմից Սոլովյովի ասածներին անդրադառնալու իմաստը»․ Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վլադիմիր Սոլովյովի ասածների հետ կապված խոսակցությունները ցույց տվեցին Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության իրական խնդիրների վերաբերյալ բովանդակային քննարկումների բացակայությունը։
Սոլովյովի ասածներն իշխանություններն օգտագործեցին ամրապնդելու համար այն հորինված թեզը, որ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգ կա Ռուսաստանից։
Այնինչ, ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանը ներքին գործերին միջամտելու պրակտիկա չունի, Ռուսաստանի ղեկավարությունն էլ դրանով չի զբաղվում։
Այդ դեպքում անհասկանալի է ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների կողմից մասնավոր անձ հանդիսացող Սոլովյովի ասածներին անդրադառնալու իմաստը։ Այն միայն օգնեց ավելի ուռճացնել և հանրային կարծիքում ամրապնդել գոյություն չունեցող ռուսական միջամտության մասին թեզը։
Օբյեկտիվ երևալու (տեսեք, որ Արևմուտքին էլ ենք պատասխանում, Ռուսաստանին էլ), այլ ոչ թե օբյեկտիվ լինելու պրակտիկան միայն օգնում է իշխանություններին իրենց կեղծ թեզերն ամրապնդելու, իսկ Արևմուտքին՝ Ռուսաստանի դեմ պատերազմում Հայաստանը զոհաբերելու գործն ավելի արագ իրագործելու համար»։

«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
4114:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
8814:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
6914:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
5814:00
«Արտաշեսյան փողոցում մի քանի ամիս է՝ առկա են խրամատներ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
6613:36
«12:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ». ՆԳՆ
7013:12
Երեկոյան ժամերից հանրապետության առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն
8112:42
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
8112:30