«Ինչո՞ւ է ԹՐԻՓՓ ընկերության բաժնեմասերի միայն 26%-ը պատկանելու ՀՀ-ին, իսկ 74%-ը՝ ԱՄՆ-ին». հարց՝ Արարատ Միրզոյանին
![]() 88 Այսօր, 11:00 Ասուլիսում անդրադառնալով՝ ինչո՞ւ է ԹՐԻՓՓ ընկերության բաժնեմասերի միայն 26 տոկոսը պատկանելու ՀՀ-ին, իսկ 74 տոկոսը՝ ԱՄՆ-ին հարցին, Արարատ Միրզոյանն ասաց. «Մեծ հաշվով բանակցությունների արդյունք է ու արտացոլում է երկրների ներդրումները: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն մեծ ծավալի ներդրումներ է անելու: ՀՀ-ն իր կողմից հիմնական բանը որ ներդնելու է՝ կառուցապատման իրավունքն է. կարծում եմ՝ արդար բաշխում է»: Հիշեցնենք՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի՝ Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստում նշված է. «Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը»: |

Թրամփը միջնամատ է ցույց տվել «Ford»-ի գործարանի աշխատակցին (տեսանյութ)
11611:42
«Երևանից սկսած՝ գրեթե բոլոր ճանապարհները գտնվում են վթարային վիճակում»․ «Վարորդի ընկեր» ՀԿ
7611:24
«Հուսով եմ՝ ՊՆ-ն կպարզաբանի, թե ինչով է ընդհանրապես զբաղված»․ Տիգրան Աբրահամյան
10911:06
«Ինչո՞ւ է ԹՐԻՓՓ ընկերության բաժնեմասերի միայն 26%-ը պատկանելու ՀՀ-ին, իսկ 74%-ը՝ ԱՄՆ-ին». հարց՝ Արարատ Միրզոյանին (տեսանյութ)
5811:00
«Էդպիսի բան, առանց մեր համաձայնության, բացառվում է, որ տեղի ունենա». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
11310:48
«Պետք է ամեն օր արևին աղոթի, որ իրենց փոխարեն մաքրի Երևանի փողոցներն ու բակերը»․ Դերենիկ Մալխասյան
6810:30
«Մալթայական VistaJet ավիաընկերության բիզնես ջեթը հունվարի 12-ին Բաքվից ժամանել է Երևան»․ Վահե Սարուխանյան
13510:12
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ ժամը 09:00-ի դրությամբ
14009:42
