«Մակրոռեգիոնալ կտրվածքով TRIPP-ը նպաստելու է Իրանի նկատմամբ «անակոնդայի մեթոդի» կիրառմանը»․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանն այլևս դասագրքային իմաստով լիմիտրոֆ պետություն է։
TRIPP-ի մասին համատեղ հայտարարությունը վերջնականապես ամրագրեց մեր այդ կարգավիճակը։
Դրանով իսկ Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների՝ Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ ուղղված գործիքի։
Վստահաբար, սա կներկայացվի որպես ինքնիշխանության մեծ առաջընթաց։ Սակայն գործնականում TRIPP-ը վերածելու է Հայաստանը անկայունության եռման կետի։ Իսկ որոշ սցենարների դեպքում՝ նաև լեգիտիմ թիրախի։
Հայաստանում Իրանի դեսպանի այսօրվա հայտարարությունը հենց դրա մասին է. «Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն»։
Առանցքային բառն այստեղ «կենտրոնն» է։
Լոկալ կտրվածքով TRIPP-ը հանգեցնելու է Սյունիքի ապամիլիտարիզացմանն ու այդտեղ ազատ տնտեսական գոտու ձևավորմանը։ Դա, իր հերթին, նպաստելու է թուրք֊ադրբեջանական տնտեսական, այնուհետև՝ մշակութային ու աշխարհաքաղաքական-տարածքային էքսպանսիայի իրականացմանը։
Մակրոռեգիոնալ կտրվածքով TRIPP-ը նպաստելու է Իրանի նկատմամբ «անակոնդայի մեթոդի» կիրառմանը, ինչը «Բեն Գուրիոնի ջրանցք» ու «Դավթի միջանցք» նախագծերի հետ մեկտեղ լիովին տեղավորվում է Իսրայելի հակաիրանական ռազմավարության մեջ»։

«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
4114:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
8814:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
6914:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
5814:00
«Արտաշեսյան փողոցում մի քանի ամիս է՝ առկա են խրամատներ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
6613:36
«12:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ». ՆԳՆ
7013:12
Երեկոյան ժամերից հանրապետության առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն
8112:42
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
8112:30