«Գեղարդն անվնաս պահվում է Մայր Աթոռում, նվիրաբերվել է նրա մանրակերտը, որի մեջ զետեղվել է կոթառից փշուր»․ Հայր Ասողիկ Կարապետյան
![]() 165 Այսօր, 18:24 «Գեղարդը անխաթար, անվնաս, ապահով, անվտանգ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում է»,- այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը, ով այսօր Գեղարդի վնասված լինելու գործով հարցաքննության էր հրավիրվել Քննչական կոմիտե։ «Այն ամենը, ինչ-որ ասվում է սուտ է, զրպարտություն է, և ես չգիտեմ՝ ինչու են այդ ամենը շրջանառում»,- հավելեց Հայր Ասողիկը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ Գեղարդից ինչ-որ մասնիկ ռուս ուղղափառ եկեղեցուն է նվիրվել, նա պատասխանեց․ «Դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցիները իրար մասունքներ նվիրել են, նվիրում են և նվիրելու են։ Դա բացառապես եկեղեցու իրավունքն է, և որևէ մեկն այդտեղ ասելիք, անելիք չունի։ Եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում է, բայց նաև եկեղեցին գիտե, թե ինչ է նվիրում, ինչպես է նվիրում, և այդ ամենի արդյունքում ինչպես է անխաթար մնում սրբությունը, որը առաջին դարից պահվել է հայոց աշխարհում։ Եվ ամբողջ քրիստոնեական աշխարհը գիտի, որ Հայաստանում կա ադտվածամուխ Սուրբ Գեղարդ, որը անխաթար է անվնաս է և մշտապես Սուրբ Էջմիածնում է և այնտեղից դուրս չի բերվում․․․ Մենք այդ մասին խոսել ենք դեռևս 2018 թվականին, երբ եկեղեցու նվիրաբերությունը չարանենգ կերպով շրջանառության մեջ դրվեց։ Այդ առնչությամբ մենք մեր բացատրությունը տվել ենք։ Մենք նվիրել ենք ընդամենը Գեղարդի մանրակերտը։ Այդպիսի մանրակերտ կարող եք գնել ցանկացած հուշանվերային խանութում, եկեղեցու տարածքում․․․ Գեղարդի մանրակերտը նվիրաբերվել է, որի մեջ զետեղվել է փշրանքը կոթառի միջից դուրս բերված, որը չի խաթարել Գեղարդի ամբողջականությունը, պատմական տեսքը։ Իսկ Կոթառի միջից դուրս բերելը չի նշանակում Գեղարդը մասնատել, Գեղարդը կտրել և այլն։ Նվիրել ենք ռուս ուղղափառ եկեղեցու պետին՝ Ալեքսի պատրիարքին՝ նրա ծննդյան 75- ամյակի առիթով, և այսօր այն պահվում է ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Կոստանդին, Սուրբ Հեղինե մենաստանում և պահվում է Գեղարդի արծաթյա մանրակերտը, որի մեջ այդ փշրանքն է զետեղված»։ |

«Առնվազն երկուսը շուտով ողջ ծավալով կլծվեն Նիկոլի քարոզչական պրոցեսներին». Արգիշտի Կիվիրյան
4519:54
«Սա լինելու է ՀՀ ստրկացման սկզբնախաղը»․ Արմեն Հովասափյան
8119:42
«Փաշինյան Նիկոլը փորձում է փոխանակումը ներկայացնել որպես միակողմանի հաղթանակ. ընտրություններն են մոտենում». Կարեն Հեքիմյան
8319:36
«Ասֆալտային մտածելակերպի համար բարդ առաջադրանք է մերկասառույցից խուսափելը»․ Վահագն Սարոյան
10119:12
«Կրթված լինելով՝ աղքատ չես լինի․ այս թեզը հենց կրթական համակարգում է ջարդվում»․ Արթուր Սաքունց
12318:42
«Գեղարդն անվնաս պահվում է Մայր Աթոռում, նվիրաբերվել է նրա մանրակերտը, որի մեջ զետեղվել է կոթառից փշուր»․ Հայր Ասողիկ Կարապետյան (տեսանյութ)
15218:24
Բեռլինում Իրանի դրոշը պոկել են դեսպանատան շենքից
15718:21
«Թոշակառուն չգիտի 10 հազարն ինչի վրա ծախսի, մինիստրը գիտի 9 միլիոնն ինչի վրա ծախսի». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
18817:48
