Բեռլինում Իրանի դրոշը պոկել են դեսպանատան շենքից

Բեռլինում երկու տղամարդ ձերբակալվել է Իրանում ցուցարարների հետ համերաշխության հանրահավաքի ժամանակ Գերմանիայում Իսլամական Հանրապետության դեսպանատանը Իրանի դրոշը պատռելու կասկածանքով, հաղորդում է DW-ն՝ հղում անելով ոստիկանությանը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ տղամարդիկ երեքշաբթի երեկոյան բողոքի ակցիայի ժամանակ բարձրացել են Բեռլինի հարավ-արևմուտքում գտնվող դեսպանատան համալիրը շրջապատող ցանկապատի վրայով։
Ոստիկանությունը հավելել է, որ հանրահավաքի ժամանակ ցուցարարները, որոնցից շատերը ծածանում էին 1979 թվականի հեղափոխությունից առաջ օգտագործված պատմական իրանական դրոշը, շեղել են համալիրը պահպանող անվտանգության աշխատակիցների ուշադրությունը՝ ենթադրաբար, թույլ տալով երկու տղամարդկանց բարձրանալ ցանկապատի վրայով։
Նրանք Իրանի ներկայիս դրոշը հանելուց հետո փորձել են բարձրացնել իրանական երկու պատմական դրոշ, սակայն չեն հաջողել։
Դեսպանատան աշխատակիցները պղպեղի ցողաշիթ են օգտագործել նրանց հեռանալու համար։ Ոստիկանությունը դեսպանատան տարածքի մոտ ձերբակալել է 28 և 33 տարեկան երկու տղամարդու։
Ոստիկանության տվյալներով՝ հետաքննություն է սկսվել վեց անձի նկատմամբ, որոնք կասկածվում են սեփականությունը վնասելու, ապօրինի մուտք գործելու և ազգային խորհրդանիշները պղծելու համար։
Բեռլինում Իրանի դեսպանատան դիմաց կազմակերպված ցույցը վերջին օրերին Եվրոպայում տեղի ունեցած բազմաթիվ ցույցերից մեկն է, որոնց նպատակն է դատապարտել իրանցի ցուցարարների նկատմամբ դաժան ճնշումները։

«Մեր ներցեղային բարոյականության կոդեքսն այսքան ոտնատակ չի՛ եղել, քան այսօր». Վահե Լոռենց
4114:54
Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
8814:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
6914:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
5814:00
«Արտաշեսյան փողոցում մի քանի ամիս է՝ առկա են խրամատներ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
6613:36
«12:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ». ՆԳՆ
7013:12
Երեկոյան ժամերից հանրապետության առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն
8112:42
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
8112:30