Երևանի քաղաքապետարանում շուրջ 635 մլն դրամի 13-րդ աշխատավարձ և պարգևավճարներ են ստացել
![]() 351 Չորեքշաբթի, 14 հունվարի, 2026 թ., 21:12 Պարզվում է՝ Ամանորին աննախադեպ չափերի՝ շուրջ 635 մլն դրամի 13-րդ աշխատավարձ և պարգևավճարներ են ստացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում: Այս մասին հայտնել է «Նյուզ»-ը։ «Որպեսզի շարքային ընթերցողը պատկերացնի քաղաքացիների վճարած հարկերի հաշվին հատկացված պարգևավճարների չափը, նշենք, որ այս գումարով՝ օրինակ հնարավոր էր Երևանում չորս մանկապարտեզ հիմնանորոգել, վերակառուցել երկու դպրոց, վերանորոգել մեկ տասնյակից ավելի երաժտական դպրոցներ, մարզադպրոցներ և մանկապատանեկան համալիրներ: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան քաղաքապետարանից հայտնել են, որ դեկտեմբեր ամսվա 13-րդ աշխատավարձ՝ 253,999,565 դրամ ստացել են 768 աշխատակից, իսկ դեկտեմբեր ամսվա պարգևատրում՝ 380,891,110 դրամ՝ 641 աշխատակից: Համեմատության համար նշենք, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման շրջանում՝ 2018 թվականի դեկտեմբերին քաղաքապետարանում պարգևատրվել է 1628 աշխատակից, որոնց պարգևատրման համար քաղաքային բյուջեից հատկացվել է 474 միլիոն դրամ: Իսկ 2017 թվականին՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքային բյուջեից 1213 աշխատակցի պարգևատրման համար հատկացրել էր 275 միլիոն դրամ, իսկ 2016 թվականին՝ 271 միլիոն դրամ՝ պարգևատրելով 1220 աշխատակցի»,- գրել է լրատվամիջոցը: |

«Ապաքաղաքականների, պասիվների հետ աշխատանքում ո՞վ է հաջողելու․ սա է կարևոր»․ Վլադիմիր Մարտիրոսյան
4203:06
«Ատրպատականցի բժիշկը վերադառնում է Իրան՝ կռվելու Իսրայելի դեմ»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
11502:06
«Սպիտակ տունը հասկանում է Թրամփի հայտարարության «պրոբլեմատիկությունը»». Հակոբ Բադալյան
14501:06
«Իրանի դեռևս չօգտագործված ռեսուրսներից մեկը գտնվում է Բահրեյնում»․ Վարդան Ոսկանյան
16700:48
«Ռազմական գործողությունների հետևանքով Իսրայելում է մնացել 2 տասնյակ ՀՀ քաղաքացի»․ ՀՀ ԱԳՆ
14000:36
«Դոնալդ Թրամփն ինքը կորոշի, թե երբ Իրանն այլևս սպառնալիք չի ներկայացնի». Սպիտակ տուն
13000:34
«Նախիջևանի ուղղությամբ «սխալմամբ» գրոհած ԱԹՍ-ի պատմությունը կասկածներ է առաջացնում»․ Վարդան Բալյան
14900:12
Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել
19400:09
