Շաբաթ, 07 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ռազմական գործողությունների հետևանքով Իսրայելում է մնացել 2 տասնյակ ՀՀ քաղաքացի»․ ՀՀ ԱԳՆ

«Ռազմական գործողությունների հետևանքով Իսրայելում է մնացել 2 տասնյակ ՀՀ քաղաքացի»․ ՀՀ ԱԳՆ
156
Այսօր, 00:36

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է․ «Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված Իսրայելում այս պահին գտնվում է մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի, որոնցից մեծ մասի հետ դեսպանությունը մշտական կապի մեջ է։
Մարտի 5-ին Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը հայտարարել է օտարերկրյա քաղաքացիների տեղափոխումը մինչև Եգիպտոսի հետ սահմանային անցակետ կազմակերպելու հնարավորության մասին։ Այդ նախաձեռնության վերաբերյալ դեսպանությունը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետևանքով Իսրայելում մնացած ՀՀ քաղաքացիներին։ Այս պահի դրությամբ նրանցից արձագանքել են 4-ը՝ տեղեկացնելով, որ դեռ նախընտրում են մնալ Իսրայելում և սպասել «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատանքի վերսկսմանը։
Իսրայելի տարբեր համալսարաններում և ավագ դպրոցներում ուսանում են մեկ տասնյակ ՀՀ քաղաքացիներ, ովքեր այս պահին Հայաստան վերադառնալու ցանկության մասին չեն տեղեկացրել։
Հիշեցում. Իսրայելում ՀՀ դեսպանության կոնտակտային տվյալներն են՝ +972 58 607-0313 (նաև WhatsApp), +972585811144»