«Իրանի դեռևս չօգտագործված ռեսուրսներից մեկը գտնվում է Բահրեյնում»․ Վարդան Ոսկանյան
![]() 180 Այսօր, 00:48 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանի դեռևս չօգտագործված ռեսուրսներից մեկը գտնվում է Բահրեյնում։ Պարսից ծոցի այս միապետությունն ունի շիայական մեծամասնությամբ բնակչություն (մոտ 70 տոկոս), սակայն իշխանությունը պատկանում է սուննի փոքրամասնությանը։ Հենց այս երկրից էին այն կադրերը, որոնցում տեղի բնակիչները ուրախանում էին այստեղ տեղակայված՝ Պարսից ծոցի տարածաշրջանում ամենամեծ ամերիկյան ռազմակայանին հասցվող իրանական հարվածներից։ Իրանական գրեթե ամենօրյա հարվածները Բահրեյնի տարածքի տարբեր ենթակառուցվածքներին ակնհայտորեն որոշակի ոգևորություն էր առաջացրել տեղի շիաների շրջանում, և հավանաբար կա շիայական հուզումների վտանգ, ինչի պատճառով էլ քիչ առաջ տարածվեց տեղեկատվություն, որ այս պետության իշխանությունները պաշտոնապես արգելում են բոլոր տեսակի փողոցային և հանրային հավաքները։ Ի դեպ, 2011թ., այսպես կոչված, «արաբական գարնանը» Բահրեյնում շիաների շրջանում տեղի ունեցած լայնածավալ հուզումները ճնշվեցին Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի անվտանգության ուժերի՝ այս երկիր մուտքից հետո միայն»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Ապաքաղաքականների, պասիվների հետ աշխատանքում ո՞վ է հաջողելու․ սա է կարևոր»․ Վլադիմիր Մարտիրոսյան
10103:06
«Ատրպատականցի բժիշկը վերադառնում է Իրան՝ կռվելու Իսրայելի դեմ»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
15702:06
«Սպիտակ տունը հասկանում է Թրամփի հայտարարության «պրոբլեմատիկությունը»». Հակոբ Բադալյան
17501:06
«Իրանի դեռևս չօգտագործված ռեսուրսներից մեկը գտնվում է Բահրեյնում»․ Վարդան Ոսկանյան
17900:48
«Ռազմական գործողությունների հետևանքով Իսրայելում է մնացել 2 տասնյակ ՀՀ քաղաքացի»․ ՀՀ ԱԳՆ
15600:36
«Դոնալդ Թրամփն ինքը կորոշի, թե երբ Իրանն այլևս սպառնալիք չի ներկայացնի». Սպիտակ տուն
13600:34
«Նախիջևանի ուղղությամբ «սխալմամբ» գրոհած ԱԹՍ-ի պատմությունը կասկածներ է առաջացնում»․ Վարդան Բալյան
16400:12
Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել
21700:09
