ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում․ կան փակ ճանապարհներ

ՀՀ ճանապարհային դեպարտամենտը հայտնում է․ «Մարտի 6-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ։
Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Թալինի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Հարժիս-Շինուհայր ավտոճանապարհին և Արագածի տարածաշրջանում բուք է։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։

Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
1718:36
Դատախազությունը պահանջում է Դավիթ Քելեշյանից բռնագանձել 2 անշարժ գույք և 605 միլիոն դրամ
5618:12
«9-րդ դասարանի ռուսերեն դասագրքի առաջադրանքը. 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ». Լիլիթ Գալստյան
7117:42
«Վիեննայում «չլմփ-չլմփ»-ները չկան, փողոցները շարունակում են դատարկ մնալ, ոչ մի խցանում»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
8516:24
Կադրեր՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած սպանությունից (տեսանյութ)
9515:48
«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
10314:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
10213:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
28710:06