Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազար դրամ պարգևավճար է ստացել
![]() 398 Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ., 00:12 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգևավճար է ստացել՝ 2025թ. առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար: Դրանից բացի՝ մոտ 1 մլն 970 հազ. դրամ էլ առանձին տողով է պարգևատրվել: Վարչապետի աշխատակազմի աշխատողները (թիվն ամեն տարի փոփոխվում է, միջինը՝ 491 մարդ), վարչապետն ու երկու փոխվարչապետները 2021-2025 թվականներին ստացել են ընդհանուր 2 մլրդ 835 մլն 550 հազ. դրամ պարգևատրում և պարգևավճար: «Հետք»-ը գրավոր հարցմամբ Կառավարությունից տեղեկատվություն է ստացել վարչապետի աշխատակազմի, վարչապետի և փոխվարչապետների 2021-2025թթ. ստացած պարգևավճարների վերաբերյալ: 2 մլրդ 835 մլն 550 հազ. դրամ գումարից մոտ 381 մլն 848 հազ. դրամը հատկացվել է որպես պարգևավճար՝ 2025թ. առաջին կիսամյակի գործունեության առաջնահերթությունների և դրանց կատարողականի արդյունքային ցուցանիշների հիման վրա: Գումարը ստացել են այդ ժամանակահատվածում աշխատած 412 աշխատակիցները, ինչպես նաև վարչապետն ու երկու փոխվարչապետները: Կառավարությունից չեն առանձնացրել, թե կատարողական ցուցանիշների հիման վրա որքան գումար են ստացել երկու փոխվարչապետները՝ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը: Գումարի չափը ներկայացվել է ընդհանուր, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստացած պարգևավճարն առանձնացվել է՝ 11 մլն 950 հազ. 800 դրամ»: |

«Նույնիսկ երբ թվում է՝ կանոններն այլ ելք չեն թողնում, փակուղիներ չկան»․ Հայկ Դերզյան
28903:06
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը համաձայնվել է զենք չմատակարարել Իրանին
45200:14
«Պետք է ունենանք բարձր նշաձողով տնտեսական տեսլական, ոչ թե գայկեք ձգելով փող «քերելու» ռազմավարություն». Վահրամ Մարտիրոսյան
207Երեկ, 23:48
Մրգաշենում կատարված սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ
194Երեկ, 23:30
Ամերիկան պլանավորում է ևս մեկ ռազմական գործողություն
316Երեկ, 23:05
«Ֆիլմը դիտողները կհասկանան, թե իշխանություններն ինչու չպետք է ցանկանային այն ցուցադրել». Վարդան Հարությունյան (տեսանյութ)
195Երեկ, 21:12
Թրափը նոր լուսանկար է հրապարակել՝ Հիսուսի գրկում (լուսանկար)
441Երեկ, 20:44
«Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն այս տարի լրանում է, նա չի կարող ՀԱՕԿ նախագահ լինել». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
298Երեկ, 19:54
