«Մեր հաղթանակի դեպքում երկրի նոր վարչապետն ընդամենը մեկ դրամ աշխատավարձ է ստանալու». Նարեկ Կարապետյան
![]() 316 Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ., 21:24 «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջի տեսաուղերձում անդրադարձել է պարգևավճարների սկանդալային թեմային: «Այսօր մենք իմացանք, թե ինչու է մեր երկրի վարչապետը պարգևավճարներ վճարում իրեն, իր մերձավոր շրջապատի նախարարներին ու պատգամավորներին՝ միլիարդավոր դրամների չափով՝ գաղտնի որոշմամբ։ Քանի որ, ըստ նրա, եթե այդ պարգևավճարները չվճարվեին, ապա հետագայում՝ երբ մեր երկրում շատ ներդրումներ կգան (ոչ թե հիմա, այլ հետո), այդ մարդիկ կզբաղվեին կոռուպցիայով։ Եվ դրա համար նա իրեն և իր շրջապատի նախարարներին ու պատգամավորներին պարգևավճարներ է բաժանում։ Այն ժամանակ, երբ Հայաստանում ունենք մարզեր, որտեղ գրեթե յուրաքանչյուր երկրորդը ապրում է աղքատության շեմին՝ ամսական 50-60 հազար դրամով, որտեղ Հայաստանի յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին ունի հագուստի խնդիր։ Իսկ մեր ղեկավարությունը՝ այն ղեկավարությունը, որը խոսք էր տալիս, որ պետք է համեստ ապրի, միլիարդավոր դրամների պարգևավճարներ է ստանում։ Սա մոտեցում է սպառողի, ոչ թե կառուցողի։ Կառուցող կառավարությունը չի նայելու այսպիսի բաներին. մեր հաղթանակի ժամանակ երկրի նոր վարչապետը ոչ միայն պարգևավճար չի ստանալու, այլ ընդամենը մեկ դրամ աշխատավարձ է ստանալու»,- խոստացավ նա: Աղբյուրը` Նարեկ Կարապետյան |

«Ղազախստանը գեղասահքից ոսկե մեդալ է վերցնում, իսկ մեր մոտ դեռ աղը ասֆալտ է ուտում»․ Բաբկեն Պիպոյան
5013:18
«Բոլոր լրագրողներդ պետք է ՔՊ ընտրեք, լուրջ եմ ասում»․ Ալեն Սիմոնյան
5313:12
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ու Լարսում
10610:12
ՔՊ-ական պատգամավորի երեխային հոգևորականը հրաժարվել է մկրտել․ «Հրապարակ»
13609:18
Բերդերում տեղ են ազատում. «Հրապարակ»
11609:12
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
13708:24
«Պարտքով գնած սպառազինությունը փորձում են կրկնակի «ծախել» հասարակությանը»․ Տիգրան Աբրահամյան
20802:06
«Պետական անվտանգությունը PR արշավ չէ»․ Շիրազ Խաչատրյան
19800:24
