9 տուն, 7,5 մլն-ի ոսկյա զարդեր. ի՞նչ ունեցվածք ունի Արարատի փոխհամայնքապետը. «Ժողովուրդ»
![]() 274 Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ., 09:12 «Ժողովուրդ»-ը գրում է. «Արարատի փոխհամայնքապետ Արսեն Հակոբյանը, որ գրեթե 3 տարի առաջ մեծ սկանդալի մեջ էր հարտնվել որդու պատճառով, 1 հայտարարագրում միանձնյա սեփականությամբ 9 անհատական բնակելի տուն է հայտարարագրել։ Համաձայն Արարատի համայնքապետի առաջին տեղակալի 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ վերջինս հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 14 անշարժ գույք՝ 8 անհատական բնակելի տունը 2006 թվականին նույն օրում ժառանգություն է ստացել, 2 ավտոտնակ ձեռք է բերել 2007 թվականին, 2 հասարակական նշանակության շինություն ձեռք է բերվել 2010 թվականին։ 1 հողամաս և ևս 1 անհատական բնակելի տուն ձեռք է բերվել 2023 թվականին, սակայն նախորդ հայտարարագրում գնման մասին տվյալները՝ արժեքը և գործարքի մյուս կողմը, անհայտ են։ Հակոբյանը հայտարարագրել է 3 մեքենա՝ DAF բեռնատար, SAMRO տարբեր բեռնատարողությամբ կիսակցորդ և MERCEDES-BENZ մակնիշի մեքենա։ 2024 թվականին SAMRO-ն վաճառել է 15 մլն դրամով։ Սակայն տարեվերջին առկա տրանսպորտային միջոցների ցանկից անհետացել է DAF բեռնատարը. ինչ է եղել, պարզ չէ։ Արսեն Հակոբյանը հայտարարագրել է 1994 թվականին որպես նվիրատվություն ստացած 7,5 մլն արժեքով ոսկյա զարդեր։ Իսկ ինչ վերաբերում է Հակոբյանի կանխիկ դրամական միջոցներին, ապա 2024 թվականին դրանք նվազել են՝ 29 մլն դրամից տարեվերջին դառնալով 11 մլն դրամ, 70 հազար ռուբլին զրոյացել է, իսկ 23 հազար դոլարը դարձել է 13 հազար դոլար։ Հուսանք՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կուսումնասիրի այս պատմություբը, թե ով է 1 օրում 8 տուն ժառանգել այս պաշտոնյային»։ |

«Ուզում եմ հասկանալ «արքա ավելորդի» հիստերիան»․ Դավիթ Ամալյան
14402:06
Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ռուսաստանի, ոչ թե իր վրա
18000:15
«Ես տեղյակ չեմ». Թրամփը՝ Իրանում օրիորդաց դպրոցի հրթիռակոծման մասին (տեսանյութ)
236Երեկ, 23:15
Փեզեշքիանը նշել է պատերազմն ավարտելու նախապայմանները
300Երեկ, 23:09
Կիևում զեղծարարներն օգտագործել են զանգերի կենտրոններ՝ ԵՄ կեղծ փաստաթղթեր վաճառելու համար
245Երեկ, 22:36
Մոլդովայի կառավարությունը հաստատել է երկրի դուրս բերումն ԱՊՀ կազմից
227Երեկ, 21:48
Ստրասբուրգում՝ ԵԽ շենքի հարակից տարածքում, բացվել է Հայոց այբուբենի հուշարձան (տեսանյութ)
164Երեկ, 21:42
«Մենք հարվածել ենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բոլոր բազաներին». Ալի Ֆադավի
287Երեկ, 20:54
