«Յուրաքանչյուր արցախցի պետք է հասկանա՝ սատարելով ՔՊ-ին, փակում է արցախցիների իրավունքի հարցը»․ Նժդեհ Իսկանդարյան
![]() 787 Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ., 14:12 «Արցախցիներն իրենց սոցիալական խնդիրներով դիմում են Արցախի ներկայացուցչություն, շատ հաճախ նաև հենարան են տեսնում հասարակական գործիչ Լիանա Պետրոսյանին, իսկ մի մասն էլ նրան քննադատում է․ հիմա ո՞ւմ պետք է դիմեն արցախցիները»,- ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանին։ «Լիանա Պետրոսյանի հետ հեռախոսազրույց եմ ունեցել և հարցրել, թե ինչպես է ստացվում, որ հեշտությամբ կարողանում է հանդիպումներ ունենալ Հայաստանի նախարարների և եվրոպական դեսպանների հետ․ պատասխանել է, որ դիմել է և չեն մերժել (մինչդեռ Հայաստանի կառավարությունը մեզ հետ կոմունիկացիաներ չի պահում)․ դատողությունները թողնում եմ մեր հայրենակիցներին։ Բայց ընդհանրապես ուզում եմ նշել, որ անընդունելի է ՔՊ-ին սատարող արցախցի տեսնելը»,- ի պատասխան նշեց Արցախի պետնախարարը։ «Ես ուզում եմ, որ արցախցիները հստակ հասկանան, թե ում են սատարում, ինչ ուղղությամբ են շարժվում։ Յուրաքանչյուր արցախցի պետք է հասկանա՝ սատարելով ՔՊ-ին, փակում է արցախցիների իրավունքի հարցը»,- հավելեց Իսկանդարյանը։ |

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ու Լարսում
4610:12
ՔՊ-ական պատգամավորի երեխային հոգևորականը հրաժարվել է մկրտել․ «Հրապարակ»
8909:18
Բերդերում տեղ են ազատում. «Հրապարակ»
8609:12
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
11208:24
«Պարտքով գնած սպառազինությունը փորձում են կրկնակի «ծախել» հասարակությանը»․ Տիգրան Աբրահամյան
19302:06
«Պետական անվտանգությունը PR արշավ չէ»․ Շիրազ Խաչատրյան
19200:24
Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կան զոհեր
26300:03
Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը
200Երեկ, 22:12
