«ՀՀ-ն կարո՞ղ է իրեն թույլ տալ նման ճոխություն և 7 տարվա տգիտության հետևանքները «բուժել» հանրային մեծ գումարներով»․ Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի թիվս բազմաթիվ «հիմնավորումների»՝ թե ինչո՞ւ է ՀՀ վարչապետը միջին վիճակագրական թոշակառուի մոտավորապես 15 տարվա թոշակի չափով պարգևատրել կառավարության անդամներին, Նիկոլ Փաշինյանը ասաց, որ գումարը տրվել է, որպեսզի պաշտոնյաները «իրենց կրթության վրա ծախսեն» և, ինչպես ասում են՝ «level up» լինեն։
Կարծում եմ, դա հնչեցված հիմնավորումների շարքում ամենատրամաբանական էր, քանի որ հենց Փաշինյանն է ժամանակին հայտարարում, որ իր գլխավորությամբ կառավարության անդամները յոթ տարի շարունակ մնացել են միևնույն դասարանում, իսկ այդ բացը լրացնելու համար, անկեղծ ասած, բավականին մեծ գումար է պետք։
Այստեղ հիշեցի մաթեմատիկայում հայտնի մի խնդիր․ ասում է՝ եթե կապիկին անվերջ ժամանակով նստեցնես համակարգչի դիմաց և նա պատահական ստեղներ սեղմի, ինչքա՞ն է հավանականությունը, որ վերջիվերջո կտպի Շեքսպիրի ամբողջ ստեղծագործությունը։
Հավանականության տեսությունը ասում է, որ հավանականությունը հավասար է 1-ի, այսինքն՝ 100%, քանի որ ժամանակն անվերջ է, և ավերջ ժամանակում կապիկին ի վերջո կհաջողվի հավաքել Շեքսպիրի ամբողջ տեքստը: Սակայն իրական կյանքում պարզ է, որ այդ հավանականությունը ձգտում է 0-ի։
Հիմա հարցը հետևյալն է․ մերօրյա իրականությունում, երբ աշխարհաքաղաքական փոթորիկներ են տեղի ունենում գրեթե ամենուր, արդյո՞ք Հայաստանը կարող է իրեն թույլ տալ նման ճոխություն, և յոթ տարվա տգիտության հետևանքները «բուժել» հանրային մեծ գումարներով, և առավել կարևոր է՝ ունե՞նք արդյոք դրա անվերջ ժամանակը»։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
11210:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
10509:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
10809:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10408:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
147Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
159Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
153Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
270Երեկ, 22:01